Մարսել Շմելցեր. «Հիանալի է, որ «Ռեալը» մեզ հետ նույն խմբում է հայտնվել»
Դորտմունդյան «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։ Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ նույն խմբում են հայտնվել «Ռեալը», «Լեգիան» ու «Սպորտինգը»։
«Հիանալի է, որ «Ռեալը» մեզ հետ նույն խմբում է հայտնվել, չնայած այդ թիմի հետ արդեն շատ ենք խաղացել,- Շմելցերի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Լավ ենք ճանաչում մադրիդցիներին։ «Սպորտինգը» նոր մրցակից է մեզ համար։ «Լեգիան»՝ նույնպես։ Լեհական ակումբը պատահաբար չի վերջին 20 տարում առաջին անգամ հայտնվել Չեմպիոնների լիգայի հիմնական ցանցում։ Այնպես որ, մենք զգուշացված ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ