Նեպալում ավտոբուսի վթարից 20 մարդ է զոհվել
Նեպալի կենտրոնական մասում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով 20 մարդ է զոհվել, ևս 17-ը տուժել են: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Նեպալի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա: Չիտվան շրջանում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասին, անցել է 200 մ լանջից ներքև և ընկել Թրիսուլի գետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավտոբուսում 39 մարդ է եղել: Վարորդն ու կոնդուկտորը անհետ կորած են համարվում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ