Մարատ Բուտուևը պայմանագիր ստորագրեց Հայաստանի չեմպիոնի հետ
Ծագումով ղազախ, Ռուսաստանի քաղաքացի 24-ամյա պաշտպան Մարատ Բուտուևը մեկամյա պայմանագիր է ստորագրել Երևանի «Ալաշկերտի» հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բուտուևն «Ալաշկերտում» փորձաշրջան էր անցնում և թիմի կազմում մասնակցել է Իրաքի «Զախո» թիմի հետ միջազգային ընկերական խաղին:
Իր մարզական կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի «Սպարտակ» (Վլադիկավկազ), «Ալանիա», Ղազախստանի «Ատիրաու» թիմերում: Իսկ նրա վերջին ակումբը եղել է Վրաստանի «Ցխինվալին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին