Մոուրինյո. «Ես գիտեմ, որ Մխիթարյանը սուպերխաղացող է»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին` բացատրելով, թե ինչու վերջինս քիչ խաղաժամանակ է ստանում Պրեմիեր լիգայի խաղերում: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Ես պետք է աշխարհին ցույց տամ, որ ճիշտ ձեռքբերում եմ կատարել, բայց եթե Խուան Մատան նստի պահեստայինների նստարանին, ապա դուք կասեք, որ ցանկանում եմ ձերբազատվել նրանից: Ես գիտեմ, որ Հենրիխ Մխիթարյանը սուպերխաղացող է, բայց նրա հարցում չեմ շտապում, քանզի չեմ ցանկանում դրանով ինչ-որ բան ապացուցել: Պատճառներ միշտ կգտնվեն, իսկ ես մտածում եմ թիմի մասին: Մխիթարյանը պատրաստ է խաղալ և հնարավոր է հանդես գա «Հալ Սիթիի» հետ այսօր կայանալիք խաղում»,- ասել է Մոուրինյոն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան