Մահացել է Compass համակարգչի ստեղծողը
75 տարեկան հասակում մահացել է Compass պորտատիվ համակարգչի` ժամանակակից նոթբուքի նախատիպի ստեղծող բրիտանացի Ջոն Էլենբին: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ նշելով, որ այդ մասին հաստատել է նրա որդին Թոմասը:
Էլենբին մահացել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող իր տանը։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:
1980-ականների սկզբին Էլենբին Կալիֆորնիայում հիմնել է Grid Systems ընկերությունը, և ինժեների ու դիզայներների թիմ է ընդունել Ուիլյամ Մոգրիջին: Միասին նրանք ստեղծել են առաջին պորտատիվ համակարգիչը, որը 1982 թվականին շուկա է թողարկվել:
Compass համակարգիչն օգտագործվել է խոշոր ընկերություններում, Սպիտակ տանը, Պենտագոնի աշխատակիցների կողմից, ինչպես նաև Challenger նավի տիեզերագնացների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին