Տիգրան Բարսեղյան. «Վարդարի» խաղը լավատեսություն է ներշնչում»
«Գանձասար-Կապանի» նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն իր կարիերան կշարունակի Մակեդոնիան ներկայացնող «Վարդար» ակումբում: Տաղանդավոր ֆուտբոլիստը մակեդոնական ակումբի հետ 1+1 տարվա պայմանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը:
«Երջանիկ եմ, որ վերջապես կարող եմ խաղալ: Հույս ունեմ, որ մոտ օրերս իմ նորամուտը կնշեմ Մակեդոնիայի առաջնությունում: Սա արտասահմանյան իմ առաջին թիմն է: Ծանոթ եմ այս թիմի նպատակներին: Մի քանի հանդիպում տեսել եմ այս ակումբի մասնակցությամբ և կարող եմ ասել, որ թիմի խաղը լավատեսություն է ներշնչում: «Վարդարն» կարող է հաջող խաղալ ոչ միայն Մակեդոնիայում, այլև Եվրոպայում: Ես բախտ եմ ունեցել մասնակցելու թիմի նախապատրաստությանը և կարող եմ ասել, որ բավականին լավ թիմ է»,- ասել է Բարսեղյանը:
Հավելենք, որ Բարսեղյանը «Գանձասար-Կապանի» կազմում անցկացրել է 21 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ