Թուրքական զինված ուժերը Սիրիայում 10 գյուղ են ազատագրել ահաբեկիչներից. Գլխավոր շտաբ
Թուրքական բանակը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 20 օբյեկտների ուղղությամբ հարվածներ է հասցրել և աջակցել է «Սիրիական ազատ բանակին» ազատագրել 10 գյուղեր: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը, տեղեկացնում է «ТАСС» գործակալությունը:
«Հրթիռակոծության գործողությունների 6-րդ օրը Ջարաբլուսում և նրա մերձակայքում ամբողջությամբ ոչնչացված ահաբեկիչների են 20 թիրախներ: Գործողության արդյունքում վերահսկողություն է հաստատվել 10 գյուղերի նկատմամբ: Օպերացիայի սկզբից՝ օգոստոսի 24-ից ահաբեկիչներից մաքրված է 400 կմ քառակուսի տարածք», -ասված է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը նաև ընդգծել է, որ իրենք աջակցում են Սիրիայում միջազգային կոալիցիան ուժերի գործողություններին:
«Պաշտպանական գործողության ժամանակ բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ խաղաղ բնակիչները չտուժեն», -նշել են հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին