«Ուրարտուն» հոկտեմբերի 6-ին առաջին խաղը կանցկացնի Երևանում
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը Ռուսաստանի առաջնությանը 2016-2017 թթ. մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի Երևանում՝ հոկտեմբերի 6-ին մրցելով «Ռյազանի» հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, մինչ այդ՝ սեպտեմբերի 7-ին, երևանյան թիմը կամրագրի վերջնական կազմը և կսկսի ուսումնամարզական հավաքը: Նախապատրաստական այդ շրջանում նախատեսված է չորս կամ հինգ ընկերական հանդիպումներ անցկացնել ղազախական և վրացական թիմերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ