Մոսկվայի հրդեհի գործով ավելի քան 20 քննիչ է զբաղվում
Մոսկվայի պահեստի հրդեհի գործով զբաղվում է քննչական խումբը, որում ընդգրկված է ավելի քան 20 քննիչ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը:
«Հարուցված գործի շրջանակում քննություններ իրականացնելու համար ստեղծվել է քննչական խումբ, որում ընդգրկված են 14 քննիչներ, 7 կրիմինալիստ-փորձագետ»,-նշում է աղբյուրը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ղրղզական կողմին վստահեցրել էր, որ հրդեհի հանգամանքները պարզելու համար մանրակրկիտ քննություն կիրականացվի: Բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 17 երիտասարդ կին, նրանցից 14-ը Ղրղզստանի քաղաքացիներ են:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը խոստացել է մանրակրկիտ քննել Մոսկվայում տեղի ունեցած հրդեհի հանգամանքները
- Մոսկվայում հրդեհի հետևանքով բոլոր մահացածները երիտասարդ կանայք են
- Հաղորդվել է Մոսկվայում տեղի ունեցած հրդեհի պատճառը
- Մոսկվայում հրդեհի հետևանքով մահացածները Ղրղզստանի քաղաքացիներ են
- Մոսկվայում զոհերի թիվը հասավ 17-ի
- Մոսկվայում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին