Անչելոտտի. «Ռեալը» չեմպիոն կդառնա, իսկ Ռոնալդուն՝ լավագույն ռմբարկու»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ով նախկինում գլխավորել է «Ռեալը», կարծիք է հայտնել, որ այս մրցաշրջանում մադրիդյան ակումբը կնվաճի Իսպանիայի չեմպիոնի կոչումը։ Անչելոտտին կարծում է նաև, որ Քրիշտիանու Ռոնալդուն կդառնա առաջնության լավագույն ռմբարկու։
«Չեմ ասի, որ ամեն ինչ հեշտ կլինի, սակայն այսքան տարիներից հետո «Ռեալը» պետք է նվաճի չեմպիոնի կոչումը։ Քրիշտիանու Ռոնալդուն կդառնա առաջնության լավագույն ռմբարկուն»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ