Ղրղզստանում Չինաստանի դեսպանության մոտ պայթյունն իրականացրել է մահապարտը մեքենայով
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ Չինաստանի դեսպանության մոտ տեղի ունեցած պայթյունն իրականացրել է մահապարտը մեքենայով: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը: Նշվում է, վարորդը փորձել է ճեղքել դեսպանատան դարպասները:
Պայթյունից տուժել է երեք մարդ, բաց նրանց մասին որևէ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում:
Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պայթյունի վայրում՝ Չինաստանի դեսպանության տարածքում, հայտնաբերվել է մարդու մարմին, որը, ըստ նախնական տվյալների, գտնվել է ավտոմեքենայի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին