100-ամյա կինը մասնակցել է Վանկուվերի վազքին
Հնդիկ երկարակյաց Ման Կաուրը մասնակցել է մասսայական վազքին։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, 100-ամյա կինը 100 մետրը հաղթահարել է 1,5 րոպեում։ Եզրագծի մոտ նրան սպասում էր որդին՝ 78-ամյա Գուրդև Սինգխը։ Վերջինիս խոսքերով՝ իր մայրը վազքով սկսել է զբաղվել 93 տարեկանում։ Հատկանշական է, որ Կաուրը ոսկե մեդալ է նվաճել Վանկուվերի վազքի մրցումներում՝ 100 տարեկանից բարձր տարիքային խմբում։ Դե, այլ կերպ հնարավոր չէր. այդ տարիքային խմբում նա միակ մասնակիցն էր։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ