Տեսակետ կա, որ Քեթրինի Միհրանը միտումնավոր է հրդեհել բուսաբանական այգին. ՉԻ
Կիրակի օրը հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում։ Ըստ ԱԻՆ-ի այրվել է 1հա տարածք։
«Ի դեպ, Երևանի բուսաբանական այգում հրդեհ բռնկվել էր նաև երկու շաբաթ առաջ։ Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ հրդեհվել էր այգու այն հատվածը, որը հարևան է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, պատկանող «Քեթրին-գրուպ» ընկերությանը։
Մեր աղբյուրները հակված են կասկածելու, որ այս հրդեհը հազիվ թե պատահականության արդյունք լինի։ Տեսակետ կա, որ սա արված է Քեթրինի Միհրանի ընկերության տարածքները բուսաբանական այգու հաշվին ընդարձակելու համար»,-գրել է «Չորրորդ իշխանություն»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ