Արդարադատության նախարարն այցելել է «Արմավիր» ՔԿՀ
Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այցելել է ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարն այստեղ ծանոթացել է 2015 թվականին ամբողջությամբ շահագործման հանձնված հիմնարկի բնակեցման ընթացքին, եղել բնակելի գոտում, ծանոթացել սննդի որակին և զրուցել դատապարտյալների հետ:
Մինչ ՔԿՀ այցելելը Արփինե Հովհաննիսյանը մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկել է արմավիրցիներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր:
Վերջինները մեծամասամբ վերաբերել են օրենսդրական ակտերին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի լրամշակված տարբերակին, Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման ժամկետներին, մարզում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ևս մեկ մարմին ունենալու հնարավորություններին և այլն: Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է բոլոր հարցադրումներին՝ հանձնարարելով իր աշխատակազմին հետևողական լինել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ:
Նախարարը մարզային այցի շրջանակում եղել է նաև մարզկենտրոնի ՔԿԱԳ տարածքային բաժնում, նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի գործակալության և ԴԱՀԿ ծառայության տարածքային բաժիններում, տեղում ծանոթացել տարածքային մարմինների խնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ