Զախարովան՝ Միրոնովի մասին. ԱՄՆ-ն Ռուսաստանի քաղաքացիների «որս» է սկսել
Սերգեյ Միրոնովի հետագա ճակատագիրը որոշելու գործում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական խողովակներով ակտիվ մասնակցություն է ունեցել: Այսօր լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է տեղի ունեցածի գնահատականին, ապա մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ ԱՄՆ-ն «որսում են» Ռուսաստանի քաղաքացիներին: Մնեք արդեն ռուսաստանցիներին զգուշացրել ենք այն մասին, ինչը իսկապես կարելի է կոչել մեր հայրենակիցների «որս» Վաշինգտոնի ու ԱՄՆ-ի ուժային համապատասխան կառույցների կողմից: Ենթադրում ենք, որ դա հակառուսական արշավի մաս է կազմում»,-ասել է Զախարովան:
Նա հայտարարել է, որ այդպիսով Միացյալ Նահանգները խախտում են միջազգային իրավական նորմերը:
Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ այս ամենը ոչ միայն չեն նպաստում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, որի անհրաժեշտության մասին մենք լսում ենք ԱՄՆ մի շարք ներկայացուցիչների կողմից, այլև հակասում են պետությունների համագործակցության ու համակեցության հիմնարար սկզբունքներին: Կան միջազգային իրավական հստակ մեխանիզմներ ու պրոցեդուրաներ: Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք Վաշինգտոնի կատարմամբ, դա գլոբալ հակառուսական արշավի մաս է կազմում»,-ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, 30-ամյա Սերգեյ Միրոնովը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից: Ըստ աղբյուրի, հետախուզվողը մեղադրվում է ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Միրոնովը Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել էր իրավապահների կողմից, և դատախազությունը միջնորդել էր ժամանակավոր կալանք կիրառել Միրոնովի նկատմամբ: Սակայն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր միջնորդությունը, և Միրոնովը մեկնել էր Հայաստանից:
Հարակից հրապարակումներ`
- Միրոնովը պատմել է՝ ինչպես են իրեն Հայաստանում վերաբերվել
- Դատարանը չի արգելում Միրոնովին հեռանալ Հայաստանից. Փաստաբան
- Դատարանը ցույց տվեց, որ Հայաստանը ՌԴ-ին գործընկեր երկիր է. Միրոնովի կինը՝ որոշման մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ