Ֆրանսուհին հրդեհել է 18-րդ դարի ամրոցն ու Շագալի վիմագրությունը
Ֆրանսիայի քաղաքացին մեղադրվում է 18-րդ դարի ամրոցը հրդեհելու մեջ: Հին շինությունը՝ 700 քմ տարածքով, օգտագործվել է որպես հյուրանոց: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի գիշերը երկրի հարավ-արևմուտքով գտնվող Լո և Հարոննա վարչական շրջանի տարածքում: Հրդեհի ժամանակ ոչնչացվել է Մարկ Շագալի վիմագրությունը
«Ամրոցում գտնվող մարդիկ տեսել են, թե ինչպես է մայրս հետ ու առաջ անում՝ ձեռքին զենք»,- պատմել է հրդեհող կնոջ որդին: Նրա խոսքով, այս ամսվա սկզբին նրան տեղափոխել էին հոգեբուժարան:
Կինն արդեն տվել է խոստովանական ցուցմունք ոստիկանների հարցաքննության ժամանակ: Նրանք տեղափոխել են հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին