Լևոն Երանոսյանին Հատուկ քննչական ծառայության են կանչել. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից հետո օգոստոսի 8-ից, մեկամսյա արձակուրդ էր ուղարկվել: Սակայն օգոստոսի 20-ին հետ կանչվեց:
«Ժողովուրդ»-ի թղթակիցն օրերս նրան նկատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս: Ինչպես հայտնի է՝ հենց ՀՔԾ-ն է քննում Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերը:
«Ժողովուրդ»-ին այդպես էլ չի հաջողվել պարզել՝ Լևոն Երանոսյանը ՀՔԾ էր հրավիրվել որպես Սարի թաղում ոստիկանության գործողությունների պատասխանատո՞ւ, թե՞ նրան իր եղբոր հետ կապված էին կանչել:
Թերթը հիշեցրել է, որ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու գործում առանցքային գործող անձանցից մեկը հենց Լևոն Երանոսյանի եղբայրն էր` Լեռնիկ Երանոսյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին