ՃՈ աշխատակիցներն այսուհետ կրծքավանդակներին փոքրիկ տեսանկարահանող սարքեր են կրելու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, այսօրվանից Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն աշխատանքային պարտականությունները կատարելիս իրենց կրծքի աջ հատվածում կկրեն փոքրիկ տեսանկարահանող սարքեր։
«Թե ոստիկանության համակարգում ինչու են նման հանճարեղ գաղափար մտածել ու ինչ նպատակով, պատասխանատու անձինք դեռեւս չեն ցանկանում բացատրել։ ՃՈ պետ Արման Հակոբյանը թերթի լրագրողին միայն հայտնել է, որ դեռ վերջնական որոշում չկա, որ այսօրվանից կգործի այդ նորամուծությունը, նա հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։ Մինչդեռ կարելի է ենթադրել, որ «գայիշնիկներին» վերահսկելու նոր եղանակ են մտածել»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ