Հնդկաստանում սոմալիացի 50 ծովահենների մահապատիժ է սպառնում
Սոմալիական 119 ծովահեններ Հնդկաստանում կանգնել են դատարանի առջև: Նրանց մեծ մասին մահապատիժ է սպառնում՝ ծանր հանցագործություններ, այդ թվում՝ սպանություն կատարելու համար:
«РИА Новости»-ն գրում է, որ դեռ 2011-12 թվականներին Արաբյան ծովում Հնդկաստանի ռազմածովային նավատորմի կողմից օպերատիվ գործողությունների արդյունքում 119 սոմալիական ծովահեններ էին ձերբակալվել: Նրանք մեղադրվում են հակաօրինական գործողություններ, ինչպես նաև մարդկանց սպանություն կատարելու համար:
Հնդկական օրենսդրության համաձայն, բոլոր ծովահեններին ցմահ ազատազրկում է սպառնում, իսկ շուրջ 50-ին՝ ամենամեծ պատիժը՝ մահապատիժ:
Ավելի վաղ դատական նիստերում բոլոր ամբաստանյալները ընդունել էին իրենց մեղքը: Իրենց կամքով մեղքը ընդունելու մասին հայտարարությունն արվել է Սոմալիի դեսպանատան կողմից: Դատախազը մեկնաբանելով այդ քայլը, այն համարել էր «հուսահատ քայլ մեղմացնել միջազգային հանցագործների պատիժը»։
Դատական նիստը, որը սկսվել է դեռ 2012 թվականի վերջից, կշարունակվի նաև մյուս շաբաթ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ