Երկաթգիծը հատելիս քաղաքացին դիպել է Երևան-Գյումրի չվերթի ընթացող գնացքին
«Արմավիր» երկաթգծի կայարանի հերթապահից ոստիկանության Արմավիրի բաժնում սեպտեմբերի 23-ին, երեկոյան հաղորդում է ստացվել, որ գնացքի տակ մարդ է ընկել:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, 47-ամյա Էդվարդ Մ.-ն երկաթգիծը հատելիս անզգուշորեն դիպել է Երևան-Գյումրի չվերթի ընթացող գնացքին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ