Գառնեցիները ոստիկանությանը խնդրել են իրենց գյուղում արագաչափ տեղադրել
Ոստիկանությունը բազմաթիվ դիմումներ է ստանում Հանրապետության ճանապարհներին տեսահսկող և արագաչափ սարքեր տեղադրելու մասին: Այդ մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Բոլոր դիմումները հանգամանալից քննարկվում են», -ասված է ոստիկանության պատրաստած տեսանյութում:
Ըստ ոստիկանության, Գառնի գյուղի մի խումբ բնակիչներ ստորագրահավաք են արել և դիմել են ոստիկանությանը ՝ խնդրելով Գառնիում տեղադրել արագաչափ սարք: Այդ բովանդակությամբ դիմում են ներկայացրել նաև Երևանի Թբիլիսյան խճուղու բնակիչները՝ 100-ից ավելի ստորագրություններով:
«Նրանք խնդրում են Թբիլիսյան խճուղում տեղադրել արդեն երրորդ արագաչափ սարքը», -նշում են ոստիկանությունից: Դիմումները ոստիկանությունն ուսումնասիրում է:
Մանրամասն՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում