Բնապահպանության նոր նախարարի նշանակմամբ երկու սցենար է հնարավոր. Կարինե Դանիելյան
«Շատ լավ եմ վերաբերում Արծվիկ Մինասյանին որպես մարդու, որպես տնտեսագետի, որպես էկոլոգի նրան տեսնել՝ շատ անսպասելի էր ինձ համար»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Արծվիկ Մինասյանի՝ բնապահպանության նախարար նշանակմանը:
Նրա պատկերացմամբ՝ նոր նախարարի նշանակմամբ երկու սցենար է հնարավոր. «Առաջինը, որ այս նշանակման նպատակը եղել է էկոլոգիան լրիվ ենթարկել էկոնոմիկային, որն ինձ համար բացարձակ ընդունելի չէ: Երկրորդ տարբերակը՝ փորձել էկոլոգիա-էկոնոմիա հակամարտությունը տեղափոխել, էկոլոգիա-էկոնոմիկա համագործակցություն տանդեմ: Եթե այդպես եղավ, շատ լավ կլինի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ