Քննարկվում է պետգույքի վարչությունը և կադաստրի կոմիտեն ՏԿ նախարարության մեջ մտցնելու հարցը. «Հրապարակ
Կառավարությունում այժմ զբաղված են նախարարությունների, տարբեր վարչությունների ենթակայության ներքո գործող պետական կառույցների, ԾԻԳ-երի, ՓԲԸ-ների կրճատումներով, միավորում-անջատումներով: Սա պետական աշխատողների սրտով չէ՝ նրանք հայտնվում են ռեալ վտանգի առաջ: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ջրային պետական կոմիտեում, օրինակ, գոհ չեն, որ գյուղատնտեսության նախարարության կազմից անցել են էներգետիկայի նախարարության կազմ։ Իշխանության կուլիսներում քննարկվում է նաև պետգույքի վարչությունը և կադաստրի կոմիտեն տարածքային կառավարման նախարարության մեջ մտցնելու հարցը: Նկատենք, որ նոր Սահմանադրության պահանջով կառավարությանն առընթեր մարմիններ նախատեսված չեն, և դրանք առաջիկայում կամ պետք է վերածվեն նախարարությունների, կամ մտնեն որևէ նախարարության կազմ»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ