Երևանում մեքենան բախվել է սյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 02.11-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպի նորակառույց ճանապարհ տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարար ծառայությունից հյատնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 27-ամյա վարորդի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով ավտոմեքենան տեղափոխվել է ավտոքարշակի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ