«Ինչո՞ւ Ադրբեջանում հանրաքվե անցկացրեցին». Քարնեգի հիմնադրամ
Տեսնելով Ուզբեկստանում ստեղծված դժվարությունները, որտեղ բոլորը փորձում էին կռահել, թե ինչ կլինի երկրի հետ Քարիմովի մահվանից հետո, Իլհամ Ալիևը որոշեց ազատվել Ադրբեջանի համար անկայունության այդ պոտենցյալ աղբյուրից, և ազատվեց ինչպես որ կարող էր` ձևավորեց լիարժեք իշխող դինաստիա: Այս մասին ասվում է «Քարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի կողմից հրապարակված հոդվածում, որտեղ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում օրերս անցկացված սահմանադրական հանրաքվեին:
Հոդվածի հեղինակ Պյոտր Բոլոգովը նկատում է, որ Ադրբեջանը, չնայած շարունակում է հանդիսանալ Եվրախորհրդի և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ, սակայն այն գնալով ավելի է հեռանում դեմոկրատիայից և քաղաքացիական ազատություններից:
«Կասպից ծովի արևմտյան ափին ձևավորվել է մի ռեժիմ, որը չի տարբերվում արևելյան ափի իր հարևաններից. Խիստ ավտորիտար պետություն` առաջնորդի պաշտամունքով, հարևանների հետ մի կույտ խնդիրներով և ռեսուրսակենտրոն տնտեսությամբ: Իսկ Սեպտեմբերի 26-ին անցկացված Սահմանադրության փոփոխման վերաբերյալ հանրաքվեն վերջնականապես ամրագրեց այդ երկրի միջինասիական կարգավիճակը», - ասված է հոդվածում:
Այնուհետև հոդվածում ներկայացված են հանրաքվեի դրված դրույթները, որոնցից գլխավորներն էին նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգումը մինչև 7 տարի և նախագահի թեկնածուի համար տարիքային սահմանափակման վերացումը, առաջին փոխնախագահի և փոխնախագահի ինստիտուտներիի ներդրումը, ինչպես նաև` պատգամավորների թեկնածուների համար տարիքային շեմի իջեցումը մինչև 18 տարեկան: Նախատեսված փոփխությունները հանրաքվեի արդյունքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունվեցին: Ընդ որում` հանրաքվեի արդյունքները վավեր են ճանաչել ոչ միայն ԱՊՀ, այլ նաև` ԵՄ և ԵԱՀԿ տարածաշրջանային կառույցները:
Հեղինակը նկատում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում սահամանդրական փոփոխություններն ուղեկցվում էին «Ադրբեջանն ընտրում է կայուն ապագա», «Սահմանադրական փոփոխություններն Ադրբեջանում կպաշտպանեն դեմոկրատիան և կայնությունը» և նման կարգի այլ վերնագրերով:
«Սահմանդրության մեջ կատարված փոփոխություններով Իլհամ Ալիևը նախ և առաջ հնարավոր դարձրեց իշխանության ժառանգական փոխանցումն իր որդուն, որը կրում է իր պապի անունը` Հեյդար: Այժմ Ալիև-թոռնիկը 19 տարեկան է, երկրի ղեկավարի հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2018թ-ին, և հոր նախագահական լիազորությունների ավարտին Հեյդարը կլինի արդեն 28 տարեկան: Փոփոխությունների համաձայն` նա լիովին կարող է առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, եթե իհարկե ընտանիքի հայրը որոշի գնալ թոշակի», - ասված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ