Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների
Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա փոխանցմամբ, օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի համեմատ աստիճանաբար կբարձրանա՝ մոտ 5-7 աստիճանով:
Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30:
Ըստ Սուրենյանի, հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների: Իսկ Հոկտեմբեր ամիսը ընդհանուր առմամբ կանխատեսվում է օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն սպասվում է ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում:
«Լավ լուր, ամառը վերադառնում է Հայաստան», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրենյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին