Կարեն Կարապետյանը հանձնարարեց վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագիրը
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տրանսպորտի և կապի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների հետ ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ՝ տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխանեցնելու նպատակով:
«Որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ո՞ւր ենք գնում, յուրաքանչյուր գերատեսչություն իր զարգացումը պիտի տեսնի, պետք է համատեղի նաև տարածքային և ռեգիոնալ զարգացման հետ»,- ասաց վարչապետը:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագիրը: «Յուրաքանչյուր բնակավայր և կառավարիչ պետք է ունենա հորիզոն, պիտի ունենա երազ, թե ինքն ինչ քաղաք ու գյուղ է պատկերացնում»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի նոր հանձնարարականները նախարարներին
- Վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել սննդի անվտանգության վերաբերյալ դժգոհությունները
- Վարչապետը շնորհակալություն հայտնեց նորանշանակ նախարարներին կառավարության կազմում ընդգրկվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ