Բազիլիկատայի մարզային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իտալիայի Բազիլիկատա մարզի խորհուրդը (Consiglio Regionale della Basilicata) սեպտեմբերի 27-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Բանաձևի նախագիծը ներկայացրել էր անկախ պատգամավոր Աուրելիո Պաչեն՝ ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը ճանաչվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև 1919թ. թուրքական ռազմական տրիբունալի կողմից:
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի վերապրած ողբերգության մասին իրազեկել հանրությանը, հատկապես երիտասարդ սերնդին՝ նման ոճիրների կրկնությունը կանխելու համար:
Բազիլիկատայի մարզային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 108-րդ խորհուրդն է:
Հարակից հրապարակումներ`
- Հունգարիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձև
- Գերմանիայի կառավարությունը չի հրաժարվում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից
- Գերմանացի պատմաբանները կարևորել են Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
- Կնեսեթի խոսնակ. Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին