Գերմանիայի կառավարությունը չի հրաժարվում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը չի հրաժարվում բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևից: Մերկելը նաև կոչ է արել հարգել գերմանական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը:
«Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար Գերմանիայի կառավարությունը ոչ մի դեպքում չի չեղարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը: Ես ինքս Բունդեսթագի անդամ եմ և գիտեմ, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում բանաձևի վերաբերյալ հայտարարություն անել: Միայն ասեմ, որ անհրաժեշտ է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը», - Westdeutsche Allgemeine Zeitung պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Անգելա Մերկելը գերմանական RTL հեռուստաալիքի եթերում:
Նշենք, որ ուրբաթ օրը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմնայերը ասել է, որ Բունդեսթագի բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի: Շտայնմայերը ուղիղ չի մեկնաբանել «Շպիգել օնլայնի» լուրը, որն ասում է, թե Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է իրեն հեռու պահել բանաձևից: Նման քայլի հնարավորության մասին արտգործնախարարը լրագրողներին ասել էր․ - «Գերմանիայի խորհրդարանը ցանկացած բանաձև ընդունելու իրավունք և ազատություն ունի, բայց Բունդեսթագն ինքն ասել է, որ յուրաքանչյուր բանաձև չէ, որ իրավական պարտադիր ուժ ունի»:
Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը ամենօրյա բրիֆինգում հայտարարել․ - «Որևէ խոսակցություն չի կարող լինել այն մասին, որ Գերմանիայի կառավարությունը իրեն հեռու է պահում Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևից»:
«Գերմանիայի արտաքին գործերի նախարարը պաշտպանում է Բունդեսթագում ընդունված բանաձևը», - հայտարարել է խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան ակնկալում է թույլտվություն ստանալ Թուրքիայի ռազմաբազա այցելելու համար
- Բունդեսթագի թուրք պատգամավոր. «Երիտթուրքերը դավաճաններ են, Թալեաթն ու Էնվերը՝ ոճրագործներ»
- Բունդեսթագի ղեկավար. Գերմանիան կարող է ետ կանչել իր զինված ուժերը Թուրքիայից
- Որպեսզի Ցեղասպանության մասին բանաձևը Բունդեսթագում չքնի, ինչպես քնեց Դումայում՝ Մարուքյանի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ