Ֆրանսիայում ուժեղացնում են Ելիսեյան պալատի պաշտպանությունը
Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել ուժեղացնել պետության ղեկավար Ֆրանսուա Օլանդի նստավայրի պաշտպանությունը ահաբեկչական գործողությունների լուրջ վտանգի հետ կապված: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով RTL ռադիոկայանին:
«Հետախուզական գործակալությունները արդեն տեղեկացրել են Ելիսեյան պալատում ահաբեկչությունների լուրջ ռիսկի մասին»,- ասված է փաստաթղթում: Մասնավորապես խոսքը մահապարտ-ահաբեկիչների մասին է:
Սրա հետ կապված հանձնարարական է տրվել անցակետերում մեկի փոխարեն երկուական աշխատակից կանգնեցնել և իրավապահներին զինել ատրճանակ-գնդացիրներով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ