Սպորտ 15:20 30/09/2016 Հայաստան

«Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնը»՝ հոկտեմբերի 16-ին

Հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ մայրաքաղաքում կանցկացնի «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն» վազքի մրցույթ: Մանրամասների մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան և «Վերադարձ Հայաստան Հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Առաջին անգամ կիսամարաթոնն անցկացվել է նախորդ տարվա հոկտեմբերի 4-ին, որին մասնակցել են շուրջ 30 երկրների 1500 մասնակիցներ: Ի՞նչ է սպասվում մարաթոնի ընթացքում, ի՞նչ նպատակ է հետապնդում այն և ովքե՞ր կարող են մասնակցել, պատմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:

«Կարևորելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացումն ու զարգացումը մայրաքաղաքում, ինչպես նաև խթանելով առողջ ապրելակերպը, մի շարք միջոցառումներ է իրականացվում: «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնը» նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը՝ միաժամանակ մայրաքաղաքում ու հանրապետությունում նպաստելով մարզական տուրիզմի զարգացմանը: Սփյուռքից ժամանակ սիրողական մակարդակի բազմաթիվ մասնակիցներ կունենանք: Մարաթոնը միջազգային կարգավիճակ ունեցող ծրագիր է: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի կիսամարաթոնին աջակցում են մի շարք մասնավոր կազմակերպություններ, իսկ գլխավոր հովանավորը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն է»: Հուսով եմ, որ այս ծրագիրը տարեցտարի կամրապնդվի ու իր տեղը կունենա միջազգային մարաթոնների օրացույցում»,- ասաց Տիգրան Սարգսյանն ավելացնելով, որ կարևոր է սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար մայրաքաղաքը դարձնել ավելի գրավիչ՝ ամրապնդելով նրանց կապը հայրենիքի հետ:

Panorama.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ է կիսամարաթոն և կարո՞ղ է հետագայում այն դառնալ մարաթոն, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ քաղաքի երթևեկությունը և ենթակառուցվածքային գործունեությունը չխաթարելու համար անցկացվում է կիսամարաթոն: Եվ եթե ամեն ինչ հաջող ընթանա և սպասելիքներն արդարանան, ապա հետագայում իսկապես նպատակ ունեն այն դարձնել մարաթոն:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան վստահություն հայտնեց, որ այդ օրը Երևանում իսկապես տոնական մթնոլորտ կստեղծվի: Բոլորին խնդրեց գալ միմիայն բարձր տրամադրությամբ և հույս հայտնեց, որ հոկտեմբերի 16-ին եղանակը ևս բարեհաճ կգտնվի մեր նկատմամբ:

«Կոկո-Կոլա» ընկերության հիմնական նպատակներից մեկը սպորտին աջակցելն է: Տեղական մակարդակով մենք համագործակցում ենք քաղաքապետարանների հետ, որպեսզի հասկանանք, թե որ ուղղություններն են կարևորվում սպորտի զարգացման համար: Նկատել ենք, որ Հայաստանում սպորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Ընտրել ենք վազք մարզաձևը, քանի որ այն հեշտ է ու կարող է ընդգրկել մեծ զանգվածներ, բացի այդ մեծ ներուժ ունի: Ի դեպ՝ մեր ընկերության աշխատակիցները նույնպես մասնակցում են այս ծրագրին: Ես ինքս վազում եմ: Արդեն 3 տարի է վազքն իմ կյանքի կարևորագույն մասնիկն է, քանի որ նպաստում է ոչ միայն առողջության ամրապնդմանը, այլև ազդում է տրամադրության, կենսակերպի վրա ու լավ օրինակ է մեր երեխաների համար»,- ասաց տիկին Այուպովան:

«Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնը» կմեկնարկի առավոտյան 9-ին՝ Շահումյանի անվան հրապարակից ու կշարունակվի մինչը 13.30-ը՝ ընդգրկելով 21,1 կմ վազքատարածություն: Անցնելով Հանրապետության հրապարակով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետև Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյանի փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային վերջնագծում:

Մրցուղին ունի 4 տարբեր երկարություն: 1 կմ վազքուղին նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար, 5 կմ՝ 13 տարեկան և ավելի, 10 կմ՝ 16 տարեկան և ավելի, 21.1 կմ՝ 18 տարեկան և ավելի: 21 և 10 կմ մրցավազքի համար առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ: Վազքի բոլոր մասնակիցները կստանան շապիկներ և մեդալներ՝ անկախ ցուցաբերած արդյունքից:

«Վերադարձ Հայաստան Հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը տեղեկացրեց, որ կիսամարաթոնի կազմակերպիչները ստեղծել են անվճար մարզման ակումբ, որին կարող է միանալ ցանկացած վազորդ՝ անկախ պատրաստվածության աստիճանից: Երևանյան կիսամարաթոնն ունի նաև բարեգործական բաղադրիչ. Վազքին մասնակցելու են հաշմանդամ վազորդներ, որոնք մրցելու են 5 կմ վազքուղում:

Հավելենք, որ մասնակցության հայտ են ներկայացրել 1000-ից ավելի հայաստանյան ու արտասահմանյան սիրողական ու պրոֆեսիոնալ մակարդակի վազորդներ, այնպես որ սպասվում է հետաքրքիր պայքար: Ինչու ոչ՝ նաև թեժ, սակայն պայքարից բացի այստեղ կտիրի ջերմ-բարեկամական մթնոլորտ:

Երևանի քաղաքապետարանն էլ խոստանում է նման հետաքրքիր մարզական միջոցառումների քանակն ավելացնել՝ ընդգրկելով նորանոր մարզաձևեր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}