Անտոնիո Կոնտե. «Չելսիի» վատ արդյունքները չեն զարմացնում ինձ»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ թիմի վատ արդյունքները մարզչի փոփոխության հետևանք են։ Անգլիայի առաջնության 6-րդ տուրից հետո լոնդոնցիները հանգրվանել են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում։
«Թիմի արդյունքները չեն զարմացնում ինձ,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Որպես կանոն՝ մարզչի փոփոխությունը նշանակում է, որ ակումբը խնդիրներ ունի, որոնք նոր մարզչի գալուց հետո միանգամից չեն լուծվում։ Երբ դու հայտնվում ես այնտեղ, որտեղ անհրաժեշտ է խնդիրներ լուծել, միշտ պետք է դրական տրամադրվես։ Ես հենց դա էլ անում եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ