Հունվար-օգոստոսին Հայաստանին տրամադրվել է մոտ 30 մլն դոլարի մարդասիրական օգնություն. ԱՎԾ
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-օգոստոսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 3 660.6 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 14 779.7 մլն. դրամ կամ 30 749.5 հազ. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 54.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 15.4%-ը` մանածագործական իրերը, 8.4%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.9%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.7%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, իսկ 14.4%-ը` մնացած ապրանքները:
Ըստ ԱՎԾ-ի ՝ 2016թ-ի հունվար-օգոստոսին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 27.2%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, 17.3%-ը՝ ԱՄՆ-ին, 18.9%-ը՝ Շվեյցարիային, 11.6%-ը՝ Չինաստանին, 5.9%-ը՝ Ճապոնիային:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ