Քաղաքական 12:31 08/10/2016

Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ

Հալեպահայ 10-րդ դասարանի աշակերտուհի Մերի Սերչեյանի տագնապահար նամակը, որը նա տարածել էր «Արևելք»-ի միջոցով, ցնցել է շատերին: Դեռահաս աղջնակի 4 հոգանոց ընտանիք չդադարող ռմբակոծության հետևանքով ցանկություն ունի հեռանալ Հալեպից, բայց անկարող է, չունի հնարավորություններ:

Մերին գրել է, թե իրենց տան առջև երկու անգամ ռումբ է պայթել, շենքը վնասվել է, իրենք բոլորը վախի մեջ են, հայրը վերջերս վիրավորվել է, իսկ քույրը, որ ուսանողական տարիքի է, վախից դասերի չի գնում: «Ոչ մի ճամբա չգիտենք, չգիտենք ինչպես դուրս գալ այստեղից: Մենք Թելեֆօն Հաուայի շրջանում ենք բնակվում, ուր  վատ է իրավիճակը: Մենք ուզում ենք հեռանալ այս պատերազմի դաշտից, օգնեք մեզ», գրել է երեխան, որը Կրթասիրաց վարժարանի աշակերտուհի և որի հաճախած դպրոցը մեկ շաբաթից ավելի է փակ է:

Նամակը ցնցել է իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանին և այդ լուրերին զուգահեռ նա փորձել է հասկանալ, թե ինչ է անում Հայաստանի կառավարությունը՝ վտանգի մեջ գտնվող հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու համար:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ երեկ բացել է Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջը ու կարդացել սիրիահայ պատգամավորի հանգստության կոչ անող խոսքերը: Ոչ մի գործ, ոչ մի քայլ սիրիահայերին Հայաստան տեղափոխելուն վերաբերող տեղեկություն իրավապաշտպանը չի գտել:

«Հակառակը, պատգամավորը շատ անհողդողդ, շատ հանգիստ ասում է, թե խուճապային իրավիճակ չկա և հնարավոր չէ, որ մարդիկ ցանկանան ու չկարողանան գնալ Հայաստան: Ի՞նչ է սա նշանակում, մարդիկ մահանում են և գոնե Հայաստանը ակտիվ քաղաքականություն վարի, կրակի տակ գտնվող մարդկանց տեղափոխի Հայաստան՝ կյանքի իրավունքը ապահովելու համար, բայց ասում են՝ Հայաստան տեղափոխցելու հատուկ դիմումներ չկան», -տարակուսած է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այս հարցում ակտիվ պետք է աշխատեին Հայաստանի արտաքին գործերի ու սփյուռքի նախարարությունները, մինչդեռ այդ երկու կարևոր օղակները անգործության են մատնված:

«Թե՞ պետք է սպասել, մինչև մարդիկ մահանան և այնտեղ ընդհանրապես հայ չմնա: Մարդիկ մահանում են, ի վերջո դա մարդասիրական ակտ է: Ես միևնույնն է, կառավարության, իշխանությունների մոտ վախեր եմ տեսնում, որ իրենց չլուծված խնդիրներին ավելանում են նոր խնդիրներ: Բայց չէ՞ որ սա համամարդկային հումանիտար ճգնաժամ է և երբ դու անհաղորդ ես այդ ճգնաժամի պարագայում, ապա դու լուրջ խնդիր ունես մարդասիրության հետ, իրավունք չունես բարձրաձայնել հայոց ցեղասպանության ընդունման հարցը ամբողջ աշխարհում: Դու չես կարողանում քո հայրենակիցներին օգնել, մինչդեռ հռչակել ես քեզ համայն հայության հայրենիք, «տուն արի» ծրագրեր ես իրականցնում, անգամ ցույց չես տալիս, թե որտեղ է քո տունը», -վրդովված նկատեց մեր զրուցակիցը:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիդուս Զաքարյանը Panorama.am-ին տված հարցազրույցում ասել էր, թե Հալեպում ամեն մարդ ինքն է որոշում դուրս գա՞լ Սիրիայից, թե մնալ այնտեղ: Նաև ասել էր. «Այն ընտանիքները կամ անհատները, որոնք Սիրիայից դուրս գալու համար միջոցներ չունեն, դիմում են «Հալեպ» հայրենասիրական բարեգործական կազմակերպություն, նրանց հայտերն ընդունում են, հերթագրում, համապատասխան գումար գտնելու պարագայում, առաջարկում են նրանց դուրս գալ: Իհարկե, այդ գումարները շատ չեն, որ կարողանան միանգամից 150-200 մարդ դուրս բերել, բայց հերթականությամբ գնում են»:

Այս հայտարարությանն ի պատասխան, Հովհաննիսյանն արձագանքեց. «Պետք է առաջարկել մարդկանց, ո՞ւր գալ, ինչպե՞ս գալ, որտե՞ղ գալ: Մարդն անելանելի վիճակում է, ինչպե՞ս են առաջարկում դիմում ներկայացնել: Մարդն այնտեղ մեռնում է, ինչպես թե կուզի կմնա, կուզի կգնա: Հայոց ցեղասպանության ժամանակ էլ եթե Ֆրանսիան, Ամերիկան, չկազմակերպեր ու նավերով հայերին չտեղափոխեին, ո՞վ էր փրկվելու այդ կոտորածից: Եթե չեք առաջարկում, ինչպե՞ս գան»:

Տիկին Հովհաննիսյանը առաջարկել է հասարակության ակտիվ խավերին, քաղաքացիական ակտիվիստներին ակցիաներ կազմակերպել, կառավարությանը, Սփյուռքի նախարարությանը դրդել գործուն քայլեր անել հալեպահայերին Հայաստան տեղափոխելու հարցում:

«Մեր կառավարությանը մինչև չես ստիպում, ոչինչ չի անում: Այստեղ ստիպելու մեխանիզմների խնդիրն է: Կարծում եմ՝ արժե որպես հանրություն, որպես մարդասիրության արժեքային համակարգը կրող հանրություն, ձայն բարձրացնենք: Այս աղերսիներին ի պատասխան լռելը հումանիտար ճգնաժամի մեծագույն դրսևորումներից է»,- հավելեց Զարուհի Հովհաննիսյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}