Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է աշխարհում Գերմանիայի նոր դերակատարության մասին
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուսուլա ֆոն դեր Ռայենը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է Եվրոպայում ռազմատեխնիկական նոր դերակատարություն ստանձնել: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ նախարարն ասել է հոկտեմբերի 17-ին Բունդեսթագի մոտ 200 բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ ընթացող կոնֆերանսի ժամանակ:
«Փոփոխություններն անհրաժեշտ են: Մեկուսացումն ու ինքնասահմանափակումը չեն լուծի խնդիրները, որոնց հետ մենք բախվում ենք աշխարհում, Եվրոպայում և մեր երկրի ներսում»,-հայտարարել է Ուսուլա ֆոն դեր Ռայենը:
Նախարարն իր խոսքում հիշեցրել է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների, Սիրիայում ավերիչ պատերազմի և Աֆրիկայում բորբոքվող ռազմական կոնֆլիկտների մասին:
«Գերմանիան պատրաստ է մասնակցել..., իր վրա վերցնել ավելի շատ պատասխանատվություն, ինչը կպահանջի ահռելի ծախսեր, ժամանակ և միջոցներ»,-նշել է նախարարը:
Ուրսուլա ֆոն դեր Ռայենը հիշեցրել է նաև, որ Գերմանիայի ֆինանսների նախարարությունը համաձայնություն է տվել մինչև 2020թ-ը ավելացնել պաշտպանության վրա ծախսվող միջոցները 10 մլրդ. Եվրոյով, ինչը օգտագործվելու է նոր սպառազինություն գնելու և զինվորական անձնակազմը մեծացնելու համար:
Նախարարի խոսքով՝ այս քայլերը չեն ենթադրում ՆԱՏՕ-ի հետ մրցակցություն, ուղղակի Եվրոպան պետք է պատրաստ լինի դիմագրավելու ցանկացած մարտահրավերի:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր