Տնտեսություն 13:13 20/10/2016

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016թ-ի ծրագիրը

Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում  ներգրավելով և օգտագործելով Հայաստանի ու հայության ամբողջ  ներուժը։ Անհրաժեշտ է հանրապետությունում իրականացվող արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի  գերագույն  արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝

պաշտպանվածությունը,
արժանապատվությունը,
կենսամակարդակի բարձրացումը,
արդար  հասարակության մեջ ապրելը,
լավատեսությունն ապագայի նկատմամբ։

Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները  չեն  կարող  ձևավորել առաջընթացի այն  տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Հաշվի  առնելով նաև արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման և ներքին  շուկայի հաշվին  արտադրողականության հետագա աճի  սահմանափակ հնարավորությունները՝ անհրաժեշտ է  վերլուծել և վերաիմաստա- վորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները, հատկապես, պետական  կառավարման,  տնտեսական  զարգացման  ուղղությունների,  տնտեսական աճի  ներուժի, մրցակցության և մրցունակության վերաբերյալ։ Այդ  մոտեցումները մշակելիս՝ հաշվի  են առնվում առկա  աշխարհաքաղաքական և անվտանգության սպառնալիքները, որոնցով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունը պետք  է տեսանելի ժամա- նակահատվածում պահպանի մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ:

Այդ  խնդիրները լուծելու համար  անհրաժեշտ զինված  ուժերի թվակազմի, պահպանման  և զարգացման  պաշարների անհամաչափությունը  երկրի   բնակչությանը թելադրում է հատուկ լուծումների ներդրում, ինչի  արդյունքում զինված  ուժերը  կդառնան առաջընթացը խթանող  կարևորագույն ինստիտուտ:

Կառավարության գործունեության ռազմավարական խնդիրներն են լինելու՝

Հայաստանի Հանրապետության  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անվտան- գության ապահովումը.

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության

կենսագործումը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացումը.
ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը.
ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացումը.
կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացումը.
աղքատության դեմ պայքարը և միջին խավի  ընդլայնումը
մարդկային կապիտալի զարգացումը և գործազրկության կրճատումը.
սոցիալական արդարության հաստատումը.
հավասար, արդար  և գործարարությունը  խթանող  պայմանների ապահովումը  բոլոր նրանց  համար,  ովքեր  ստեղծում են ավելացված արժեք.
արտահանմանն ուղղված արտադրության խթանումը.
պետության կողմից  աջակցությունն արագ  տնտեսական աճ ապահովող նոր ձևավորվող նախագծերին:


Հայաստանի  ճանաչելիության  և  երկրի   նկատմամբ  վստահության,    ներդրումային գրավչության բարձրացումը.

Հայաստանի Հանրապետությունում  պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը.
պետություն-մասնավոր հատված  համագործակցության խթանումը
էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի շարունակական դիվերսիֆիկացիան.
էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացումը և մասսայականացումը.
շրջակա  միջավայրի պահպանության բարելավումը.
առողջապահության և կրթության ոլորտներում որակական աճի ապահովումը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  հետ  շարունակական  համագործակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման խթանման  համար.
սոցիալական աջակցության հասցեականության բարձրացումը։

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ արդյունավետ կառավարում, մշտապես կատարելագործվող  կառավարիչներ,  պետություն- քաղաքացի հստակ  և արդար  հարաբերություններ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող սրընթաց զարգացումներին պատրաստ ու համարժեք արձագանքող տնտեսական քաղաքականություն և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն:

Պաշտպանության  ոլորտում  կառավարության  գործունեության  հիմքում  կդրվի ազգ-բանակ գաղափարը և «Հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» ռազմա- վարական սկզբունքը: Հայոց  բանակը պետք է դառնա  հասարակության դպրոցն  ու դարբնոցը` նպաստելով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի  որակի,  արդարության ընկալման, պաշտպանվածության աստիճանի բարձրացման, սոցիալական վիճակի  բարելավ- ման   և  նրա   գործարար  գաղափարները   կյանքի    կոչելու   համար    հնարավորություն ստեղծելու նպատակով կառավարությունը մշակված  բարեփոխումների ճանապարհին հայտարարում է հետևյալ գերակա ուղղությունները՝

արտաքին և ներքին  անվտանգության ամրապնդում.
տնտեսության երկարատև, կայուն և բարձր  աճի ապահովում.
պետական և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում.
սոցիալական ենթակառուցվածքների զարգացում և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։

Տնտեսական վիճակի  վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու  մեթոդներով զարգացում ապահովելը չափազանց բարդ  է:  Այդ  նպատակով կառա- վարությունն իր  առջև  խնդիր  է  դնում՝ սեղմ  ժամկետում իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության  վիճակի   հստակ   ախտորոշում,  եղած  բյուջետային  հնա- րավորությունների  սահմանում  առաջիկա վեց  ամսում  իրականացնել  չափելի   կարճա- ժամկետ  միջոցառումներ, ինչպես  նաև առաջարկել երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման պայմանների նախանշմամբ։ Ի լրումն առկա գործիքակազմի՝ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման  նպատակով պլանավորվում է ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը  կից  Ռազմավարական  նախաձեռնությունների կենտրոն,   որտեղ նշված  խնդրի  լուծմամբ  կզբաղվեն  Հայաստանի, ինչպես   նաև  սփյուռքի  և արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները։

 

1.    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Պետական կառավարման համակարգի օպտիմալացում

1)   վստահված ոլորտի  արդյունավետ կառավարումն ապահովելու համար  կառավարու- թյան անդամների պաշտոնական լիազորությունների ավելացում և դրան համարժեք պատասխանատվության սահմանում.

2)  առկա  մարտահրավերների  համատեքստում վարկային  ծրագրերի արդյունավետու- թյան վերագնահատում և գերակայությունների սահմանում.

3)  պետական կառավարման մարմինների կողմից  քաղաքացիներին ու տնտեսավարող սուբյեկտներին կոռուպցիայից զերծ ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերի և օղակների վերհանում ու վերացում, առօրյա կյանքում պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները նվազագույնի հասցնելը.

4)   պետական կառավարման մարմինների հաշվետվողականության և թափանցիկության ավելացում, ինչպես  նաև  նրանց  և քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ հետադարձ կապի ստեղծում.

5)   պետական կառավարման  ապարատի ծախսերի  կրճատում՝ հիմք  ընդունելով իրակա- նացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը.

6)   պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթ- ներից  հրաժարում.

7)   քաղաքացիներին և ներդրողներին մատուցվող ծառայությունների որակը   բարձրացնելու համար  «մեկ  պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների համակարգերի ընդլայնում՝ օգտագործելով գոյություն ունեցող հարթակները   և, որպես ծառայություններ մատուցողներ, ներգրավելով նաև մասնավոր սուբյեկտներին.

8)   բոլոր  հանրապետական գործադիր մարմինների համար  կատարողականի առանցքային ցուցիչների սահմանում և ըստ դրանց  վարկանշում, տարածքային կառավարման մարմինների գործունեության գնահատման նոր կարգի  սահմանում.

9)   հանրային  ծառայողների մասնագիտական  ունակությունների, ինչպես  նաև  աշխատան- քային պարտականությունների կատարման աստիճանի գնահատման կատարողականության նոր չափանիշների ներդնում՝ հիմք ընդունելով պետական ծառայողի  կերպարի արմատական վերափոխման հրամայականը.

10) հանրային  ֆինանսների  կառավարման  արդյունավետության  բարձրացում,  ծրագրային բյուջետավորման համակարգի ներդնում.

11)   բյուջետային ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով բյուջետավորման գործընթացի հնարավորինս ավտոմատացում.

12)  հարկաբյուջետային քաղաքականության իրականացման թափանցիկության և հաշվետվո- ղականության աստիճանի բարձրացման նպատակով մասնագիտական ու հանրային հետադարձ կապի ապահովում.

13)  2017 թվականին պետությանը պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ֆինանսական և ֆիդուցիար կառավարման մշտադիտանցման կենտրոնացված համակարգի ներդրում, ինչպես  նաև այդ կազմակերպությունների գործունեու- թյան գնահատման համար որոշակի հաշվարկային ցուցանիշների համակարգի ներդրում։

Պետական գնումներ

1)  վեց ամսվա  ընթացքում՝

ա. գնման  գործընթացների պարզեցում, պատվիրատուների թվի կրճատում և մասնակի կենտրոնացված համակարգի ներդրում,

բ. օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ծրագրերի համաձայն իրականացվող գնումների՝ թղթային  եղանակով կազմակերպումից աստիճանական անցում էլեկտրոնային եղանակի՝ օգտագործելով պետական գնումների էլեկտրոնային հարթակը,

գ. հակամրցակցային երևույթների զսպման նպատակով գնման գործընթացներում շահերի  բախման  բացակայության մասին  անարժանահավատ հայտարարութունների և գնման գործընթացում փոխկապակցված անձանց  միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում,

դ.  գնման  պայմանագրերի  կատարման արդյունքների  ընդունման  գործընթացի՝

էլեկտրոնային եղանակով կազմակերպում:

Էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացում

1)   բոլոր  էլեկտրոնային և փաստաթղթային ծառայությունների գույքագրում և էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների թվի մեծացում.

2)  պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակման  և ներդրման միջոցառումների իրականացում.

3)  2017 թվականին՝

ա.  մասնագիտացված օղակի  ստեղծում, որը  միասնական տեսլականի հիման  վրա կհամակարգի ՏՀՏ-ի ոլորտի  զարգացման քաղաքականությունը,

բ. պետական և տեղական ՏՀՏ-ի համակարգերի փոխգործելիության պլատֆորմի ներդրման սկիզբ, որը  նախադրյալներ կստեղծի  պետական կամ  տեղական ինքնա- կառավարման մարմինների համակարգերում ցանկացած տեղեկատվության մուտքա- գրում միայն  մեկ  անգամ՝ ստեղծելով հասանելիություն բոլոր  լիազորված օգտա- գործողների համար,

գ.  բոլոր  խոշորացված համայնքներում և հինգ  քաղաքում  կառավարման  տեղե- կատվական համակարգերի ներդրում.

4) 2018 թվականին բոլոր  պետական մարմիններում ներդրված համակարգերի՝ միասնա- կան մուտքի և նույնականացման համակարգի անցում։

ՏԵՂԱԿԱՆ  ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

1)  սահմանամերձ համայնքներին  տրամադրվող  արտոնությունների  շարունակականու- թյան ապահովում.

2) երեք   ամսվա   ընթացքում  համայնքի  զարգացման  հնգամյա  ծրագրերի  մշակման   նոր մեթոդիկայի մշակում, համայնքային գույքի, ֆինանսների կառավարման արդյունավետության ներքին  և արտաքին հսկողական մեխանիզմների կատարելագործում.

3)  վարչատարածքային փոփոխությունների շարունակականության ապահովում և 2017 թվա- կանին  շուրջ 150 համայնքի խոշորացում 18 փնջերում.

4) 2017 թվականի ընթացքում համայնքային այն ծառայությունների պատվիրակման մոդելների մշակում, որոնք  կարող  են ավելի  մատչելի և որակով  մատուցվել մասնավոր հատվածի կողմից.

5) երկու տարվա  ընթացքում՝

ա. համայնքներին ֆինանսական շուկաները մատչելի դարձնելուն ուղղված իրավական փոփոխությունների իրականացում,

բ.  5 խոշորացված համայնքում պետություն-համայնք-մասնավոր հատված  համագոր- ծակցությամբ ներդրումների իրականացում, որոնք ուղղված կլինեն  համայնքային ծառայությունների մատուցմանը և համայնքում ձեռնարկատիրության զարգացմանը,

գ.  առնվազն 45  գյուղական համայնքում ավելացված արժեք  ապահովող ծրագրերի (ջերմոցներ, սառնարաններ, վերամշակման փոքր  արտադրություններ, սպանդանոց- ներ և այլն) իրականացում.

6)   հինգ տարվա  ընթացքում խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության  մոդելի   և  համայնքների  ավագանիների  համամասնական ընտրական  համա- կարգի  ներդրում, բյուջեի կազմման հարցերում ավագանու դերակատարության բարձրա- ցում։

 

1.2.   ԿԱՅՈՒՆ  ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ներդրումների խրախուսում և պաշտպանություն

1)  մեկ տարվա  ընթացքում ներդրումային ծրագրերին աջակցող պետական կամ  պետության

մասնակցությամբ կառույցների օպտիմալացում և գործունեության արդյունավետության բարձրացում.

2)  2017 թվականի ընթացքում՝

ա. ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով պետու- թյան  կողմից  ներդրումային ֆոնդի  ձևավորում՝ հետագայում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով,

բ.  գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականա- ցում, որոնք 2017 թվականի արդյունքներով կապահովեն Համաշխարհային տնտե- սական  ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և  Համաշխարհային  բանկի   գործարարությամբ  զբաղվելու  (Doing  Business)  վարկանիշում կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման՝ առնվազն

4 կետով,

գ.  չաշխատող ակտիվների  (այդ  թվում՝  նաև  ֆինանսական  հաստատություններում գրավադրված) վերագործարկումը խթանող  մեխանիզմների ներդրում,

դ. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ներդրումների ներգրավման գործում դերակատարման ավելացում,

ե.  որոշակի   գումարից ավելի   ներդրում կատարած օտարերկրացիներին  քաղա- քացիություն շնորհելու հայեցակարգի մշակում,

զ.  դժվար  իրացվող պետական գույքի դեպքում գույքի օտարման, մասնավորեցման ոլորտում առավել ճկուն մոտեցումների կիրառում՝ հիմնական ուշադրությունը դարձնե- լով ներդրումային և սոցիալական պատասխանատվության բարձրացմանը։

Գործարարության զարգացում  և խրախուսում

1)  տնտեսավարողների  հետ  անընդհատ  շփումների  միջոցով  ակտիվ   քաղաքականության իրականացում՝

ա. նոր ստեղծվող ձեռնարկությունների, բարձր տեխնոլոգիական, ինովացիոն ձեռնար- կությունների, գերակա համարվող ճյուղերում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների և որոշակի  չափանիշներ բավարարող՝ մրցակցություն չունեցող նոր ձեռնարկությունների համար առավել բարենպաստ   ներդրումային միջավայրի ստեղծման նպատակով (այդ  թվում՝ նաև հարկային արտոնությունների, էներգակիր- ների արտոնյալ սակագներ սահմանելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու միջոցով),

բ.  խոշոր  ներդրումային ծրագրերի ընթացքի պարբերական մշտադիտանցման և դրանց  իրականացմանը խոչընդոտող խնդիրների վերհանման ու կարգավորման նպատակով,

գ. փոքր  և միջին  ձեռներեցության խթանման  համալիր միջոցառումների իրակա- նացման  նպատակով.

 

2)  մինչև 2016 թվականի ավարտը՝

ա. գործունեության որոշ տեսակների համար (ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներ  և այլն)  բնական գազի  սահմա- նափակ  ժամկետով գործող  արտոնյալ սակագների վերաբերյալ առաջարկի ներկայացում,

բ. աջակցության ցուցաբերում, որպեսզի բնական գազ  մատակարարող ընկերու- թյունը սպառող  կազմակերպությունների համար  կիրառի  գործունեության ընդլայնումը խթանող  մոտեցումներ (օրինակ՝ որոշակի  ծավալից ավելի  գազ  սպառելուց հետո ավելի  ցածր սակագներ առաջարկելու միջոցով).

3) վեց ամսվա  ընթացքում՝

ա. տնտեսական գործունեության ոլորտում նվազ  հանրային վտանգավորություն ունե- ցող իրավախախտումների ապաքրեականացում,

բ. տնտեսական ակտիվությունը, տնտեսավարողների մրցակցությունը սահմանա- փակող  իրավանորմերի մշտադիտանցում և վերհանված խոչընդոտների վերացման ուղղությամբ միջոցառումների իրականացում, տնտեսավարողների համար  կանխա- տեսելի  և ընկալելի տնտեսական միջավայրի ստեղծում,

գ. գործարար համայնքի ներկայացուցիչների հետ  առավել արդյունավետ համա- գործակցության ինստիտուցիոնալ հարթակի ձևավորում,

դ. պետական մասնակցությամբ ընկերություններում պետական բաժնեմասի ֆոն- դային բորսայում հրապարակային առաջարկների միջոցով մասնավորեցման հնարավորությունների ուսումնասիրում.

4) 2017 թվականին՝

ա. գործունեության որոշակի  տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկի  կրճատում  ու տրամադրման գործընթաց- ների առավելագույն պարզեցում,

բ. առնվազն վեց ոլորտում տեսչական գործառույթների փոփոխություն` պատժող մեխանիզմները հնարավորինս կանխարգելող մեխանիզմներով փոխարինելով,

գ. որակի հսկողության բարձր մակարդակ ունեցող երկրներից որոշակի  ապրանքների ներմուծման ժամանակ  համապատասխան փաստաթղթեր (հավաստագրերի, լաբորա- տոր  փորձաքննության արդյունքների և այլն)  ներկայացնելու ժամանակ  Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի  զննման  կամ լաբորատոր փորձաքննության պահանջների վերանայում և կրճատում,

դ.  բիզնես հաշտարարարի ինստիտուտի հայեցակարգի մշակում և 2018 թվականին ինստիտուտի գործարկում,

ե. արժեթղթավորման օրենսդրության փոփոխությունների նախաձեռնում և դրան համապատասխան ինստիտուցիոնալ դաշտի  ձևավորում,

զ. ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի համար Հայաստանում ստեղծվելու ու գործելու համար բարենպաստ պայմանների ձևավորում:

Արտահանման խթանում

1)  տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ  քաղաքականության իրականացում հետևյալ  ուղղություններով՝

ա.  արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության վերանայում և արդիականացում,

բ. Հայաստանի համար  արտոնյալ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացում, մուտքի հնարավորությունների ընդլայնում և հայրենական ապրանքներն արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելուն ուղղված միջոցառումների իրականացում,

գ. տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ տնտեսական համա- գործակցության ակտիվացում՝ հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով,

դ. 2017 թվականի ընթացքում մասնագիտացված արտահանող կառույցների (այդ թվում՝ լոգիստիկ ընկերությունների) ձևավորմանը և հզորացմանն ուղղված աջակցու- թյան մեխանիզմների ներդրում ու կիրառում,

ե.  հավատարմագրման  ազգային  համակարգի միջազգային  ճանաչման ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունում տրամադրված համապատասխանության գնա- հատման  փաստաթղթերի (փորձարկման արձանագրությունների և համապատաս- խանության սերտիֆիկատների) ճանաչումն արտերկրում ապահովելու համար,

զ.  Հայաստան վերազգային  կորպորացիաների մուտքի համար  խթանող  դաշտի ձևավորում,  վերազգային  կորպորացիաների ցանցերում  հայկական կազմակերպու- թյունների դիրքավորման հնարավորությունների բացահայտում և իրացում.

2) 2017 թվականից սկսած՝

ա.  արտահանման խրախուսման  նպատակով  ԱԱՀ-ի  վերադարձման  ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում,

բ. արտահանման ապահովագրության կատարելագործում, արժութային ռիսկերի զսպման նոր գործիքների (օրինակ՝ ածանցյալ ֆինանսական գործիքների) ներդրում,

գ.  Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հայկական արտադրանքի արտահանման գործում դերակատարման ավելացում։

Հարկային և մաքսային  համակարգեր

1)  մաքսային փաստաթղթավորման առավել բարձր  մակարդակ ունեցող երկրներից ներ- մուծվող ապրանքների մասով  օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր ներկայաց- նելու դեպքում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի մեխանիզմների կատարելագործում՝  գործարքի գնի մեթոդով  (օրինակ՝ հիմք ընդունելով արտահանման հայտարարագրի համար  հիմք հանդիսացած փաստաթղթերը).

2) տնտեսությունում  կատարվող  գործարքների  ամբողջական  փաստաթղթավորման մշակույթի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացում` կարևորե- լով  հատկապես խոշոր  տնտեսավարողների կողմից  իրականացվող գործարքների լիարժեք փաստաթղթավորումը.

3) հարկային և մաքսային ոլորտին առնչվող համաձայնագրերի ցանցի  ընդլայնում, այդ թվում` կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կնքումը հատկապես այն երկրների հետ,  որոնց  հետ  Հայաստանի  Հանրապետությունն  ունի  կամ  ակնկալում  է ձևավորել ակտիվ   առևտրատնտեսական  կապեր,   ինչպես   նաև  հարկման  նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման համաձայնագրերի ցանցի ընդլայնում.

4)  վեց ամսվա  ընթացքում՝

ա.  հարկային  և  մաքսային մարմինների  գործուն  մեխանիզմների  ներդրում,  որոնք կապահովեն՝

- հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը,

- օրինապահ հարկատուների  գործունեության  համար  առավել բարենպաստ պայմանների ստեղծումը,

- հարկային  և  մաքսային  մարմինների  գործունեության  թափանցիկությունը, արդյունավետության չափելիությունն ու հաշվետվողականության բարձրա- ցումը,

բ.  ապրանքների ներմուծման ընթացակարգերը և դրանց  վրա  ծախսվող  ժամա- նակը  կրճատելու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրակա- նացնող  տնտեսավարող սուբյեկտների կողմից  իրականացվող ներմուծման գոր- ծառնությունների ռիսկայնության աստիճանի գնահատման նոր համակարգի ներդրումը,

գ. ներդրումային ծրագրերի շրջանակներում հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից  հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման ընթացակարգի պարզեցումը,

դ. հարկային և մաքսային վարչարարության իրականացման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով վարչարարության գործընթացի պարզեցումը և ամբողջական անցումը հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի.

5) 2017 թվականի ընթացքում՝

ա. գույքահարկով հարկման մեխանիզմների վերանայում՝ նպատակ ունենալով խթա- նել  պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի  ստեղծմանը,

բ. հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով վեց  ամսվա  ընթացքում հարկ  վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշների վերանայում,

գ.  օտարերկրյա ֆիզիկական անձանց  ԱԱՀ-ի  վերադարձի կիրառության շրջանակի ընդլայնում,

դ. ինքնազբաղված անձանց համար առավել արտոնյալ պայմանների սահմանում, ե. հայրենադարձների անձնական գույքի ներմուծման ընթացակարգերի պարզեցում։

ՈԼՈՐՏԱՅԻՆ  ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ Զբոսաշրջության  զարգացում

1) առկա  զբոսաշրջային արդյունքների/ծառայությունների թիրախավորված փաթե- թավորում՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտում արդի զարգացումների վրա.

2)  Հայաստանի՝ որպես  զբոսաշրջության համար  գրավիչ երկրի,  ճանաչելիության բարձրա- ցում` թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ  մարքեթինգային քաղաքա- կանության իրականացման միջոցով՝ կարևորելով առցանց  սոցիալական հարթակներում Հայաստանի գովազդումը.

3)  վեց ամսվա  ընթացքում՝

ա.  զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի  բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշների ներդնում,

բ.  60  գյուղական  բնակավայրերում  գյուղական տուրիզմի  փորձնական ծրագրի մեկնարկ,   մեկ   տարվա    արդյունքների   ամփոփման   հիման    վրա   գյուղական տուրիզմի զարգացման ազգային ծրագրի  մեկնարկ,

գ. առնվազն 5 քարանձավների զբոսաշրջային վայր դարձնելու նպատակով մրցույթների նախաձեռնում,

դ. «Ուխտագնացություն դեպի  առաջին  քրիստոնյա երկիր»  զբոսաշրջային ռազ- մավարության մշակում.

4)  2017 թվականին՝

ա. զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող նոր ուղղությունների (լեռնագնացություն, հեծանվորդություն,  էքստրեմալ տուրիզմ,  էկոտուրիզմ,  առողջապահական  տուրիզմ, կրոնական,  գինու և այլն)՝ արդեն  իսկ  գործող  մասնավոր նախաձեռնություններին աջակցություն և զարգացման ծրագրի  մշակում՝ նպատակ ունենալով 5 տարվա ընթացքում առնվազն եռապատկել զբոսաշրջիկների թիվը,

բ.  առանց  արտոնագիր մուտք գործելու հնարավորության ունեցող քաղաքացի- ների երկրների և սահմանային անցման  կետերում Հայաստանի Հանրապե- տության մուտքի արտոնագիր ստանալու հնարավորություն ունեցող քաղաքացի- ների երկրների ցանկի  ընդլայնում,

գ. առնվազն 20 զբոսաշրջության վայր  չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն  ու  բնության  հատուկ  պահպանվող  տարածքները  զբոսաշրջության վայր դարձնելու ծրագրի  մշակում։

Գյուղատնտեսություն

1)  երեք ամսվա  ընթացքում՝

ա. սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի և գործիքակազմի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հայեցակարգի մշակում,

բ. անտառային ոլորտի  բարեփոխումների հայեցակարգի մշակում՝ ուղղված անտառ- ների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավմանը,

գ. բնակլիմայական աղետներից (երաշտ,  կարկտահարություն և այլն)  վնասների կանխարգելման հայեցակարգի մշակում,

դ.  ոռոգման   ջրամատակարարման ոլորտում  ջրի  փաստացի օգտագործումը  հաշվի առնող կառավարման հայեցակարգի մշակում.

2) սննդամթերքի որակի  և անվտանգության  բարձրացման նպատակով կենդանական ծագ- ման սննդի  հիգիենայի միջազգային ընդունված պահանջների տեղայնացում՝

ա. 2017 թվականից սկսած մսի համար անասնաբուժական ուղեկցող փաստա- թղթերում և սպանդանոցային մորթի ենթարկված մսի դրոշմավորման պահանջի կիրառում,

բ. 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման  գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021 թվականն ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով.

3) հայկական  կոնյակի   վարկանիշի  բարձրացմանն  ուղղված  միջոցառումների  իրակա- նացում՝

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանումով՝ պետական տուրքի և ակցիզային հարկի  դրույքաչափերի և հաշվարկման մեթոդի քննարկում,

բ.  2018 թվականին գինեգործական արտադրանքի մակնշում՝ ըստ  իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների.

4) պտղատու ինտենսիվ այգիների հիմնման  խթանման  նպատակով`

ա. 2017 թվականին, տարվա  ընթացքում տնկանյութի և խաղողի  պատվաստված տնկանյութի  արտադրությամբ  զբաղվող  գենոֆոնդի պահպանության  և  ինտենսիվ այգեգործության սելեկցիայի զարգացման գիտաարտադրական կենտրոնի ստեղծում,

բ. 2018-2020 թվականների ընթացքում տարեկան մինչև  100 հեկտար  նոր  ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար համապատասխան պայմանների ստեղծում.

5) 2017 թվականին՝

ա. անտառապատման և անտառավերականգնման ծավալների ընդլայնում,

բ.  չօգտագործվող գյուղատնտեսական  նշանակության  հողերի   շրջանառության  մեջ ներգրավման և ոռոգվող տարածքների ընդարձակման մեխանիզմների մշակում,

գ.  գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերացիայի խթանման   ուղղությամբ միջոցառումների իրականացում.

6) 2017 թվականից սկսած՝

ա. հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի գնի մասնակի սուբսիդավորման ծրագրերի իրականացում,

բ. սուբսիդավորման մեխանիզմների կատարելագործում,

գ.  սերմնաբուծական մասնագիտացված տնտեսություններին բարձր  վերարտադրու- թյան սերմերի արժեքի  մասնակի սուբսիդավորում՝ նախապայման համարելով գյուղա- ցիական  տնտեսություններին վերարտադրված որակյալ սերմերի մրցակցային գներով մատակարարումը,

դ. գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարե- լավման համար  տոհմային տնտեսություններին հանրապետությունում իրացված տոհմային մատղաշի արժեքի  մասնակի սուբսիդավորում,

ե. կոոպերատիվների անդամ  տնտեսություններում կաթի արտադրության ծավալների խթանման  և որակական հատկանիշների բարելավման  համար  կոոպերատիվներին հավաքման սառնարանային կետերի  և վերամշակման արտադրամասերի կառուցման աջակցություն,

զ. գյուղացիական տնտեսությունների համար մասնագիտական դասընթացների կազ- մակերպում.

7)  երկրի  գինեգործության վարկանիշի և մրցունակության բարձրացում՝

ա. 2017 թվականին Հայաստանում «Գինու աշխարհ» համաժողովի կազմակերպում,
բ. միջազգային մրցույթին հայկական գինիների մասնակցության աջակցություն,

  գ. երեք  տարվա  ընթացքում գինու որակի  տեղական չափորոշիչների և չափանիշ- ների  համապատասխանեցում միջազգային  պահանջներին  (ԵՄ,  ԵՏՄ  և Ասիական երկրների պահանջներին համապատասխան)։

Տրանսպորտ, կապ և ՏՀՏ-ի ոլորտ

1) տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների զարգացման ռազմավարա- կան ծրագրերի շարունակական իրականացում.

2) ՏՀՏ-ի  գործարար համայնքի հետ  համագործակցության  համալիր միջոցառումների իրագործում   ոլորտում առկա  խոչընդոտները բացահայտելու և լուծման ուղիներ համատեղ գտնելու համար.

3) վեց ամսվա  ընթացքում ՏՀՏ-ի և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանն աջակ- ցող  միջազգային կառույցների ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերի գույքագրում,   պետական աջակցության ծրագրերի օպտիմալացում և արդյունավետության բարձրացում.

4)  2017 թվականին՝

ա. ՏՀՏ-ի ոլորտի  խթանման  և հայաստանյան շուկա նոր միջազգային ընկե- րությունների մուտքի   ապահովման նպատակով միջազգային հարթակներում առնվազն 2 թիրախային միջոցառումների իրականացում,

բ. արտակարգ իրավիճակների համար կիրառվող տվյալների վերականգնման ծրագրի մշակում,

գ.  «խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգի մշակում,

դ.  ՏՀՏ-ի  ոլորտի  ուսումնական, հետազոտական կենտրոնների ծրագրերի շարունա- կական  իրականացում ու զարգացում,

ե. ավտոտրանսպորտի տեխնիկական զննման  նոր կանոնակարգերի մշակում, տեխնիկական զննման  կտրոնների փոխարինում էլեկտրոնային համակարգով և տեխնիկական զննման  փաստացի իրականացման վերահսկողական մեխանիզմների ներդրում,

զ. տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտի վերանայում` հավասար մրցակցային պայմաններ սահմանելով տաքսամոտորային ծառայություններ մատուցողների  միջև,

է. միջպետական, իսկ մինչև 2019 թվականը բոլոր  հանրապետական ավտո- մոբիլային ճանապարհների թվայնացում և ճանապարհային ակտիվների կառա- վարման մեկ միասնական համակարգի ներդրում,

ը. ոչ կանոնավոր միջպետական ուղևորափոխադրումների կանոնակարգում,

թ.  միջազգային   չափանիշներին համահունչ որակյալ   փոստային ծառայությունների մատուցման նպատակով ազգային փոստային օպերատորի կառավարչի ընտրու- թյան մրցույթ.

5) 2018   թվականին  պետություն-մասնավոր   համագործակցությամբ   տվյալների  մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծում.

6) երկու տարվա  ընթացքում սեղմված  բնական կամ հեղուկացված նավթային գազով  շահա- գործվող  ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործընթացների կանոնակարգում.

7) ավիափոխադրումների շուկայի ծավալի  և աշխարհագրության ընդլայնման և բյուջե- տային  ավիաընկերությունների կողմից  դեպի  Գյումրու «Շիրակ» օդանավակայան չվերթների իրականացման նախադրյալների ստեղծում, ավիափոխադրողներին երթուղիների սպասարկ- ման թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի պարզեցում` առցանց  համակարգի ներդրման միջոցով։

Էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական  պաշարներ

1)  տարածաշրջանում իրացման նոր շուկաներ փնտրելու, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների ակտիվ  կերպով իրականացում.

2) 2017 թվականին՝

ա. վերականգնվող էներգետիկայի ոլորտում միկրոկայանների մասսայականացմանն ուղղված խթանիչ  ծրագրի  մշակում և 2018 թվականին ծրագրի  մեկնարկ,

բ. նոր կառուցվող և վերակառուցվող բազմաբնակարան շենքերում, ինչպես  նաև պետական միջոցների հաշվին  կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում պարտադիր էներգախնայողության չափանիշների սահմանում, 2018 թվականից էներգետիկ փորձաքննության իրականացման ապահովում և չափանիշների կիրառում,

գ. հանքարդյունաբերության ոլորտում տատանվող գների  ազդեցությունը մեղմող միջոցառումների մշակում.

3) ընդերքօգտագործման  իրավունքի  մրցակցային  տրամադրման, ընդերքի  արդյունա- վետ և պատասխանատու օգտագործման, ինչպես  նաև 2017 թվականին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) անդամակցության հայտի  ներկա- յացում.

4)   օգտակար հանածոների հանքավայրերի  և երևակումների անձնագրերի առկա  նյութերի թվայնացման աշխատանքների հետևողական իրականացում՝ մինչև 2018 թվականն այն առցանց  հասանելի դարձնելով բոլոր  հնարավոր ներդրողների համար.

5) խմելու ջրի  համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման, հանրա- պետության  730  հազարից  ավելի   բաժանորդների  համար   կանխատեսելի  և  միաժա- մանակ   միասնական  և  մատչելի  սակագներ  ապահովելու  նպատակով եռամսյա   ժամ- կետում միջազգային հեղինակություն վայելող օպերատորի ներգրավում.

6) նախատեսված ժամկետում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի  երկարաձգման և արդիականացման աշխատանքներն ավարտին հասցնելը.

7) նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ծրագրի  իրականացման նպատակով քննարկումների ու հնարավոր ներդրողների հետ բանակցությունների ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացում.

8)  2019 թվականին Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր  էլեկտրա- հաղորդման գծերի շինարարության ավարտ.

9) Կլիմայի  ներդրումային հիմնադրամի հետ  համատեղ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի  շրջանակներում արևային  համակարգային կայան- ների կառուցում 2017-2019 թվականներին.

10) հողմային էլեկտրական կայանների կառուցման մասնավոր ծրագրերի աջակցություն՝ այդ ուղղությամբ նաև օրենսդրական խթանների մշակում.

11)   2017-2018 թվականներին «Կարկառ»   կոչվող  տեղանքում տնտեսական շահավետու- թյան  տեսանկյունից երկրաջերմային պաշարների վերջնական հաստատման դեպքում էլեկտրակայանի կառուցման ներդումային ծրագրի  կազմում ու մասնավոր ներդրողի ներգրավման նպատակով մրցույթի իրականացում.

12) ջրամբարաշինության, ոռոգման   համակարգերի վերականգնման,  վերակառուցման, արդիականացման ծրագրերի, ինչպես նաև ոռոգման ջրամատակարարման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլային և շարունակական իրականացում:

1.3. ԱՐՏԱՔԻՆ   ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,   ՍՓՅՈՒՌՔ,   ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԿԱՐԳ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ՄԱՐԴՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից  ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշերի հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար  անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել  ընդգրկման,  բարեկամ և  գործընկեր երկրների  հետ  երկկողմ   ու  բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման համար արտաքին քաղաքական ուղեգծի իրակա- նացումն ուղղված է լինելու՝

1)  ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների  և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների  ինքնորոշման  իրավունքի հիման  վրա.

2) արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը.

3)  Հայոց  ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և ցեղասպանու- թյան հանցագործության կանխարգելմանը նպաստելուն.

4)   Ռուսաստանի հետ  դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերու- թյունների առավել խորացմանն ու ընդլայնմանը.

5) Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը.

6) եվրոպական  երկրների  հետ  երկկողմ   համագործակցության  հետագա զարգացմանն  ու ամրապնդմանը.

7) անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի  հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացմանը.

8)  հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը.

9)   փոխշահավետ համագործակցության ուղղությամբ իրական  քայլեր  ձեռնարկող ԱՊՀ

մասնակից պետությունների հետ հարաբերությունների խորացմանը.

10) Չինաստանի և Ասիայի  այլ  երկրների, Աֆրիկայի  երկրների հետ  համագործակցության հարաբերությունների զարգացմանը.

11)   Մերձավոր Արևելքի  ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության շարու- նակմանը.

12)  Ամերիկայի մայրցամաքի երկրների հետ համագործակցության զարգացմանը.

13)  Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակցությանը.

14)  ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը.

15) Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնմանը, համագործակցության իրա- վական  նոր շրջանակի ձևավորմանը.

16)  ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցությանն ակտիվ  մասնակցությանը.

17)   ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ  միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ  ներգրավվածությանը և Հայաստանի Հանրապետության շահերի  պաշտպանու- թյանը.

18) Ֆրանկոֆոնիայի  միջազգային   կազմակերպությանը   Հայաստանի   Հանրապետության ներգրավվածության խորացմանը.

19) ՆԱՏՕ-ի  հետ քաղաքական երկխոսության շարունակմանը, Անհատական գործընկե- րության գործողությունների ծրագրի  հետևողական իրականացմանը.

20) միջազգային  և  տարածաշրջանային  տնտեսական  ու  ֆինանսական  կառույցների  հետ ակտիվ  համագործակցության զարգացմանը.

21) Հայաuտանի տնտեսական կայուն զարգացման ապահովմանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, զարգացմանն ու դիվերսիֆիկացիային, հայրենական արտադրանքի արտահանմանը, նոր շուկաների բացահայտմանը, արտաքին ներդրումների և դեպի Հայաստան զբոսաշրջիկների քանակի  ավելացման խրախուսմանը.

22) օտարերկրյա պետություններում Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց  իրավունքների ու շահերի  պաշտպանությանը.

23) արտակարգ  իրավիճակներում  հայտնված  հայրենակիցներին,  այդ  թվում՝  սիրիա- հայերին  աջակցության ցուցաբերմանը.

24) օտարերկրյա պետություններում հայկական պատմամշակութային ժառանգության պահ- պանմանը.

25) միջազգային  ասպարեզում  Հայաստանի  Հանրապետության  արտաքին  քաղաքա- կանության դիրքորոշումներն առավել ընկալելի դարձնելուն, բարենպաստ միջազգային հանրային կարծիքի  ձևավորմանն ուղղված գործողությունների իրականացմանը:

ՍՓՅՈՒՌՔ

1)  Հայաստանի Հանրապետության  կառավարության  օժանդակությամբ  «Մեկ  պատուհանի սկզբունքով» գործող  կառույցի ստեղծում՝ սփյուռքահայերին խորհրդատվական ծառա- յություններ տրամադրելու, բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների սահուն իրա- կանացմանն օգնելու համար.

2) սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրմանն ուղղված ծրագրերի շարունակական իրա- կանացում.

3) համահայկական կառույցների հետ համատեղ հայապահպան ծրագրերի մշակում՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և աջակցելով երիտասարդու- թյան հայոց լեզվի ուսուցմանը, կրթական այլ ծրագրերի մեջ նրանց ներգրավմանը.

4) Հայաստան այցելությունների և հայրենաճանաչության նոր ծրագրերի իրականացում.

5) Հայաստանում և սփյուռքում սփյուռքահայ ուսուցիչների պատրաստում և վերապատ- րաստում.

6)  սփյուռքում ստեղծված մասնագիտական ընկերակցությունների հետ համագործակցություն և դրանց  գործունեության ակտիվացում Հայաստանի Հանրապետությունում.

7)  վիրահայության, այդ թվում՝ Ջավախքի հայկական համայնքների հայապահպանությանը, մայրենի  լեզվի  պահպանմանը, երիտասարդական և մշակութային կենտրոնների նյութա- տեխնիկական բազայի զարգացմանն աջակցության  ծրագրերի  իրականացում:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1)  ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար  բավարար ռազմական կարողություն- ների  ստեղծմանն ու  տարածաշրջանում  ռազմական հավասարակշռության պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում.

2) զինված  ուժերի ազգային կարողությունների և դաշնակցային ու գործընկերային հարա- բերությունների զարգացում.

3) զինվորական կառավարման մեխանիզմների արդիականացում. մարտական հերթապա- հության և մարտական խնդիրների լիարժեք  ու արդյունավետ կատարմանը զուգահեռ՝ հան- րային  իրազեկման պատշաճ  ապահովում, բանակ-հասարակություն կապի  զարգացում, զինված  ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխիքների, հասարակական և միջանձնային առողջ  հարաբերությունների ապահովում, ինչպես  նաև հայրենասիրության,  բարոյական նորմերի, կարգապահության  և  կանոնադրական  հարա- բերությունների ամրապնդում.

4) զինված    ուժերի   քաղաքացիական   և   ժողովրդավարական   վերահսկողության   և հանրային հաշվետվողականության ապահովում.

5) պաշտպանական  ռազմավարական  պլանավորման,  ծրագրային  բյուջետավորման ներդրման, ռազմական ոլորտի  գնումների գործընթացի և վերահսկողության մեխանիզմների  կատարելագործման միջոցով ռեսուրսների կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացում.

6) ռազմաարդյունաբերական համալիրի արդյունավետության և տնտեսական շահավե- տության ապահովման  և  այդ  ոլորտում  ներդրումների  խթանման   ուղղությամբ  աշխա- տանքների իրականացում.

7)  արժանիքների և կրթական չափանիշների վրա  հիմնված  ծառայողական առաջխաղաց- ման թափանցիկ համակարգի ստեղծում, ռազմական կրթության ոլորտում  ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերի ներդրում.

8)  զինված  ուժերի զորային օղակում արհեստավարժ բաղադրիչի ընդլայնում, պայմանագրա- յին  զինծառայողներով համալրում,  կրտսեր   հրամանատարական օղակում՝ արհեստավարժ ենթասպաների ընդգրկում.

9)  զինծառայողների և նրանց  ընտանիքների  անդամների, զինվորական  հաշմանդամների, զոհված    (մահացած),   անհայտ    կորած   զինծառայողների  ընտանիքների   անդամների պատշաճ  սոցիալական երաշխիքների ապահովում, զինծառայողների համար  բարձրակարգ բուժօգնության կազմակերպման բարելավում.

10) Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված երաշխիքների  և փոխհատուցումների մասին տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացում.

11)  պահեստազորային և զորահավաքային պատրաստության համակարգի կատարելագոր- ծում, զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցու- թյան ապահովում՝ զինվորական ծառայությունը դիտելով որպես  կրթության և դաստիա- րակության, օրինապաշտ քաղաքացու ձևավորման կարևոր գործընթաց.

12) զինվորական ծառայությունն ավարտելուց հետո  զինծառայողների՝ հասարակության մեջ վերաինտեգրման ուղղությամբ նպատակային ծրագրի  իրականացում.

13)  կամավորության սկզբունքով կանանց  զինվորական ծառայության անցման  հնարա- վորությունների ընդլայնում:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԿԱՐԳ

1)  ազգային անվտանգության և իրավապահ համակարգերի ռազմավարական բարեփոխում- ների շարունակականության ապահովում.

2)  ճգնաժամային իրավիճակների  արդյունավետ կառավարման համակարգերի հետևողա- կան կատարելագործում.

3)  սահմանադրական կարգի  պահպանությունն ապահովող անվտանգության համակարգի հետևողական զարգացում.

4) անվտանգության սպառնալիքների, այդ թվում՝ ահաբեկչության (դրա բոլոր  դրսևորումնե- րով),  զանգվածային  ոչնչացման զենքի   և  թմրանյութերի  տարածման  ու  տարանցման, փողերի  «լվացման», կիբեռհանցագործությունների, մարդկանց առևտրի կանխում և չեզոքացում.

5) տեղեկատվական անվտանգության համակարգերի կատարելագործումը, սպառնա- լիքների կանխատեսման, հայտնաբերման, գնահատման, ձևերի  ու մեթոդների արդիա- կանացում.

6) անվտանգության ապահովման համար  անհրաժեշտ ժամանակակից համակարգերի ներդրում.

7) միջազգային կառույցների և   օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության խորացում.

8)  ազգային անվտանգության և իրավապահ այլ  մարմինների կարողությունների զար- գացում.

9) մեկ տարվա ընթացքում համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնում.

10) օպերատիվ տեղեկատվական և օպերատիվ կառավարման ենթակառուցվածքների զար- գացում, այդ թվում՝ մեկ տարվա  ընթացքում ոստիկանությունում օպերատիվ տեղե- կատվական կենտրոնի ստեղծում և երկու տարվա  ընթացքում Գյումրի և Վանաձոր քաղաքներում օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծում։

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

1)  վեց  ամսվա  ընթացքում աղետների վաղ  ազդարարման համակարգի զարգացում՝ 10 համայնքում.

2) մեկ տարվա  ընթացքում՝

ա.  աղետների  ռիսկերի  բացահայտման և  գնահատման  համակարգի  ներդրում  10 համայնքում,

բ. 2 համայնքում սողանքային աղետի  կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրում.

գ.  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում թվային  կապի  ամբողջական համակարգի ներդրում.

3) երկու տարվա  ընթացքում՝

ա. տարածքային պաշտպանության համակարգի ձևավորում,

բ. արտակարգ իրավիճակների հոգեբանական արձագանքման համակարգի ներդրում,

գ.  10 սահմանամերձ բնակավայրերում՝ յուրաքանչյուրում մեկական քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ստեղծում,

դ. հանրապետության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի հաշվառման, հավաքման, պահեստավորման և ոչնչացման համակարգի ձևավորում՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում կառուցվելիք պահեստարանի հիման  վրա.

4) երեք տարվա  ընթացքում՝

ա. համայնքային զարգացման ծրագրերում աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչ- ների ներդրում,

բ. պետական փրկարարական համակարգի տեխնիկական վերազինում 3 մարզում  և  39 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի ավելացում։

ՄԱՐԴՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ,  ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

Մարդու  իրավունքներ և արդարադատություն

1) ընտրական գործընթացների նկատմամբ վստահության աճի  ապահովում, այդ  թվում` եռամսյա  ժամկետում, համաֆինանսավորելով Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրական գործընթացների օրինականությունն ապահովելուն ուղղված միջոցառումների իրականացումը՝ ներառյալ տեխնիկական սարքավորումների ձեռքբերումն ու գործարկումը.

2)  վեցամսյա ժամկետում՝

ա. պատիժը  կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի բարեփոխում՝ օբյեկտիվ չափանիշների սահմանման միջոցով ապահովելով գործընթացի արդյունավետությունը և կանխատեսելիությունը,

բ. մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների 2017-2019 թվականների ծրագրի  հաստատում,

գ. դատական ակտերի  հարկադիր կատարման գործընթացի բարելավում, մասնա- վորապես, առավել հստակեցնելով դատական ակտերի  հարկադիր կատարման ժամկետները,   նվազեցնելով    հարկադիր կատարողի հայեցողական լիազորություն- ները,

դ.  հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից  անվճար  հիմունք- ներով իրավաբանական օգնություն տրամադրելու համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում,

ե.  օրենսդրական գործընթացի բարելավում՝ ներդնելով օրենքների կիրառման մոնի- թորինգի, օրենքի  նախագծերի պլանավորման,  նախագծերի կազմման, կարգա- վորման  ազդեցության գնահատականների տրամադրման  արդյունավետ համա- կարգեր,

զ.  11  քրեակատարողական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման համար  անհրաժեշտ բժշկական սարքավորումների ապահովում.

3) 2017 թվականի ընթացքում՝

ա. ողջամիտ ժամկետում գործերի  քննությունն ապահովող օրենսդրական կարգա- վորումների կատարելագործում, ինչպես  նաև  դատարանների ծանրաբեռնվածության գնահատման արդյունավետ  կառուցակարգերի և չափանիշների ներդրում,

բ. դատական գործընթացներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուց- ման  համակարգի զարգացում (էլեկտրոնային եղանակով   հայցադիմումներ, դիմում- ներ, ապացույցներ, միջնորդություններ ներկայացնելը և դատավարական այլ գործողությունների կատարում, գործերի  նյութերին առցանց  ծանոթանալու, պատճենների  ստացման ապահովում, առցանց  եղանակով դատական նիստերին հետևելու և հեռավար դատավարություններ իրականացնելու հնարավորություն),

գ. էներգախնայողության ծրագրի  իրականացում՝ 10 քրեակատարողական հիմնարկ- ներում՝ կատարելով շենքերի   ջերմային և հիգիենիկ հարմարավետության ապա- հովման  աշխատանքներ,

դ.  պրոբացիայի  պետական ծառայության գործունեության բարելավում, այլընտրան- քային  խափանման միջոցների և քրեադատավարական օրենսդրությամբ նախատես- ված անվտանգության միջոցների կիրարկման ապահովում՝ պրոբացիայի պետական ծառայության միջոցով։

Կոռուպցիայի դեմ պայքար

1)  պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ  խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսևորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում.

2) եռամսյա  ժամկետում «ապօրինի հարստացման» քրեականացում և վեցամսյա ժամ- կետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում.

3)  վեցամսյա ժամկետում՝

ա. հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքերի վերանայման միջոցով,

բ.  հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշ- վետվողականության կատարելագործում,

գ. գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց  շրջանակի օրենսդրորեն ընդլայնման և փոխկապակցված անձանց  շրջանակի հստակեցմանն ուղղված միջոցառումների իրականացում,

դ. շահերի  բախման  հայտարարագրման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցա- ռումների իրականացում,

ե. ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ներդրման ուղղությամբ միջոցառումների իրականացում,

զ.  կանխիկ  գործառնությունների սահմանափակումը նախատեսող իրավակարգավո- րումների սահմանում.

4) մեկ  տարվա   ընթացքում  պետական ծառայության դեմ  ուղղված  հանցագործությունների համար  ավելի  խիստ  պատասխանատվություն նախատեսող օրենսդրության մշակում՝ հաշվի առնելով առավել բարձր վտանգավորության աստիճանը։

1.4.  ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԳԻՏՈՒԹՅՈՒՆ,  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ   ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ,  ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ,  ՄՇԱԿՈՒՅԹ,  ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1)  հանրակրթության ոլորտ՝

ա.  եռամսյա   ժամկետում  յուրաքանչյուր  դպրոցում  բյուջեի  և ծախսերի   կատարման վերաբերյալ  հաշվետվության հանրային հասանելիության ապահովում,

բ. վեցամսյա ժամկետում միջին բեռնվածության և թերբեռնված դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմի մշակում,

գ. վեցամսյա ժամկետում դպրոցի  զարգացման ծրագրի  կազմման մեթոդաբանության հաստատում և ներդնում,

դ.  2017  թվականի ընթացքում  նախակրթարանները  12-ամյա  կրթության  համա- կարգում (1+11)  ներառելու արդյունավետության ուսումնասիրություն,

ե.  2017  թվականի ընթացքում  գյուղական  համայնքներում  կրթության  որակի   և հեղինակության բարձրացմանն ուղղված ծրագրերի, հանրակրթական առարկա- ների  ինքնուրույն սովորելու հնարավորության ընձեռում՝ տեսադասերի հասանելիու- թյունն ապահովելու միջոցով,

զ. 2017 թվականի ընթացքում բնագիտական առարկաների և մաթեմատիկայի տեսա- դասերի  ապահովում՝ առնվազն 7-8 դասարանների համար,

է. մեկ տարվա  ընթացքում կրթական ծրագրերի վերանայում՝ համապատաս- խանեցնելով արդի  պահանջներին (օրինակ` ներառելով ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր, առավել կմեծացվեն բնագիտական առարկաների, մաթեմատիկայի և օտար լեզուների դասաժամերը),

ը.  2017 թվականից կայուն դպրոցական սննդի  ազգային ծրագրի  ներդնում մեկ սահմանամերձ մարզի  բոլոր  դպրոցներում,

թ. ֆիզիկական կրթության զարգացում և առողջ ապրելակերպի ներդրում ու քարոզում դպրոցական առօրյայում.

ժ. 2017 թվականին «Արարատյան բակալավրիատի»  և կրթության գերազանցության ազգային ծրագրի ներառմամբ ազգային կրթակարգի վերջնական ձևավորում.

2)  արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտ՝

ա.  2017 թվականին ուսումնական հաստատությունների ծրագրերի արդիականացում և համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին.

3)  բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտ՝

ա.  վեց  ամսվա  ընթացքում բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման օրենսդրական նախադրյալների ստեղծում,

բ. 2017 թվականի ընթացքում ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համա- գործակցության ապահովման հնգամյա գործընթացի սկիզբ՝  ցանցային համալ- սարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման միջոցով,

գ. երկու տարվա  ընթացքում պետական պատվերից անցում նպատակային և կրթա- թոշակային ֆինանսավորման,

դ. բոլոր  վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի  սահմանափակում՝ 70 տարեկանով,

ե. բարձրագույն կրթության որակի  ապահովման և հավատարմագրման գործընթաց- ների կատարելագործում, այդ թվում՝ կույր գնահատումների ավելացման և վերաքննությունների աստիճանական բացառման միջոցով,

զ. բուհերում ուսումնական ծրագրերի հիմքում դնել ուսանողի անհատական, այլ ոչ թե խմբային  առաջընթացը.

4)  գիտություն՝

ա.  2017 թվականին գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում`

եվրոպական երկրների հետ համադրելի համակարգ ստեղծելու նպատակով,

բ. 2017 թվականին գիտահետազոտական կազմակերպությունների  վարչական պաշ- տոններում աշխատանքային տարիքի  սահմանափակում 70 տարեկանով,

գ. 2018 թվականից սկսած գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասի ուղղորդում դեպի կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրեր։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1)  2017 թվականից սոցիալ-ժողովրդագրական վիճակի  բարելավմանը, այդ թվում՝ զբաղվա- ծության ապահովմանը, ուղղված նոր ծրագրերի ներդրում.

2) մինչև 2016 թվականի ավարտը բնական գազի  և էլեկտրաէներգիայի սակագնային քաղա- քականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումների ներդրում.

3) սոցիալական  պաշտպանության  ոլորտում  էլեկտրոնային  ծառայությունների  ընդլայ- նում,  մինչև  2016  թվականի ավարտը երեխայի   ծննդյան   միանվագ  նպաստի վճարում առցանց  դիմումների հիման  վրա,  2017 թվականի հունվարից, անկախ  բնակության վայրից, ցանկացած տարածքային կենտրոնից կենսաթոշակների   և նպաստների վճարման համար դիմումների ներկայացում.

4) եռամսյա   ժամկետում անապահովության գնահատման մոտեցումների ու  մեթոդաբանու- թյան  արմատական վերանայում՝ հիմք  ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի  զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ  տարեցներին, բազմազավակ ընտանիքներին և այլ խմբերին)  ուղղելու սկզբունքային մոտեցում.

5)  2017 թվականի ընթացքում երեխաների խնամքի  գիշերօթիկ հաստատությունների վերափոխում  ընտանիքի  և  երեխայի   աջակցության  կենտրոնների՝  երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը լիարժեք  իրացնելու նպատակով.

6) 2017 թվականից՝

ա. սոցիալական պաշտպանության ոլորտի  որոշ ծրագրեր և ծառայություններ պատվիրակման միջոցով իրականացնելու համար  անհրաժեշտ հնարավորությունների ստեղծում և երեք տարվա ընթացքում դրանց իրագործում՝ մրցակցային սկզբունքով,

բ. հաշմանդամության սահմանման նոր մոդելի  փորձնական կիրառում և հաշման- դամություն ունեցող անձանց  վերականգնողական անհատական ծրագրերի իրակա- նացում՝ գնահատված կարիքներին համապատասխան.

7) երեք   տարվա   ընթացքում  սոցիալական  պաշտպանության  ոլորտում  իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների մշտադիտանցման և գնահատման էլեկտրոնային համակարգի ներդրում.

8) աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի   նախատեսում՝ հատկապես փոքր  և գերփոքր ձեռնարկությունների համար, ինչպես   նաև  կամավորական  աշխատանքի բազմոլորտ  ներդրմանն  անհրաժեշտ հիմքերի ապահովում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

1) առողջապահական ծառայությունների որակի,  մատչելիության, հասանելիության ապահովման շարունակական աշխատանքների իրականացում.

2)  կանխարգելիչ բժշկության համակարգի շարունակական զարգացում.

3) դեղերի   պետական  գնումների համակարգի բարելավում, GMP  ստանդարտների ներդրման շարունակականության ապահովում.

4)  երեք  ամսվա     ընթացքում  ծխելու  դեմ  պայքարի  ազգային  ծրագրի   ընդունում՝  որպես հիմնական  ծրագրային ուղղություններ  ներառելով,  մասնավորապես,  հանրային  վայրերում ծխախոտի  օգտագործման սահմանափակումների ընդլայնումը, ծխելու վնասակարության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների խթանումը.

5)  2017 թվականին՝

ա. պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացում,

բ.  էլ-առողջապահության տեղեկատվական  համակարգի աստիճանական ներդրման սկիզբ,

գ. բժշկական հաստատությունների դեմ քաղաքացիների կողմից  ներկայացված բողոքների ուսումնասիրման և վեճերի  լուծման երկաստիճան համակարգի (առաջին  մակարդակ՝ բուժհաստատությունների  ներսում բողոքների քննության ինստիտուտ և երկրորդ մակարդակ՝ անկախ մարմնի` բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ) ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում,

2018 թվականից բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի գործարկում,

դ. ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքների շարունակում.

6)  երկու տարվա  ընթացքում միջազգային (Առողջապահության համաշխարհային կազ- մակերպության) և օտարերկրյա առաջադեմ փորձի  հիման  վրա  կլինիկական ուղեցույց- ների և պացիենտի վարման գործելակարգերի տեղայնացում և ներդրում.

7)  էլ–առողջապահության համակարգի ամբողջական ներդրումից հետո պետպատվերի շրջա- նակներում վճարման մեխանիզմի փոփոխություն գործող կանխավճարայինից փաստացի հետվճարայինի։

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1) օրենսդրական կարգավորումներին  համահունչ  Սևանա  լճի  էկոլոգիական հավասա- րակշռության շարունակական վերականգնում և պահպանություն.

2) վեց ամսվա  ընթացքում՝

ա.  Ախուրյանի և երեք  տարվա   ընթացքում`  Սևանի,  Հրազդանի և Հյուսիսային ջրավազանային տարածքների կառավարման պլանների հաստատում,

բ. ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրու- թյան մշակում,

գ. «Դիլիջան» ազգայի պարկի  կառավարման պլանի  հաստատում.

3) մեկ  տարվա  ընթացքում էկոլոգիական կրթության ու դաստիարակության մոտեցումների մշակում.

4)  2017 թվականին՝

ա.  էկոլոգիական քաղաքականության օրենսդրական նոր հենքի ստեղծում,

բ. կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգի մշակում, կանաչ տնտեսության ազգային կենտրոնի ձևավորում,

գ.   առնվազն  20  կետում  Արարատյան  դաշտի   ձկնաբուծական  տնտեսությունների ջրային  ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգերի ներդրում.

5) երեք տարվա  ընթացքում՝

ա. ռեկուլտիվացիոն ֆոնդի կառավարման համակարգի ներդրում,

բ.  ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգերի ձևավորում, բնապահպանական հսկողության և վերահսկողության համակարգերի ուժեղացում,

գ. բնության  հատուկ պահպանվող տարածքների («Ջերմուկ» ազգային պարկ, Իջևանի անտառային արգելավայր, «Լոռու լճեր» պահպանվող լանդշաֆտ և այլն) ընդլայնում և դրանց  կառավարման համակարգերի կատարելագործում,

դ. նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրում,

ե. Երևան քաղաքում բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոնի ստեղծում։

ՄՇԱԿՈՒՅԹ

1)   միջազգային առաջավոր փորձի  կիրառմամբ՝ մշակութային արտադրանքի  և ծառա- յությունների  պատմամշակութային ժառանգության  և մշակութային  արժեքների օգտա- գործման  տնտեսական բաղադրիչի խթանում.

2)  ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնելու համար  նպաստավոր  պայ- մանների ապահովում, այդ  լեզուներով գրքերի   և պարբերական մամուլի հրատարակմանն աջակցության ցուցաբերում.

3) մեկ տարվա  ընթացքում՝

ա. օտարերկրյա պետություններում հայկական 400 պատմամշակութային հուշարձան- ների   հաշվառում, վավերագրում և առկա  տեղեկատվական շտեմարանի համա- լրում,

բ. Հայաստանում  պատմամշակութային անշարժ  հուշարձանների 200 պահպանական գոտիների նախագծում և հաստատում, պետական միասնական կադաստրային համակարգում 10 պատմամշակութային անշարժ  հուշարձանների ներառում,

գ. 2 հնավայրերի ամրակայման, թանգարանացման և 15 հնագիտական վայրերի մշակութային գտածոների ուսումնասիրման և թանգարանացման աշխատանքների իրականացում,

4)  մեկ տարվա  ընթացքում՝

ա.  Հայաստանի Հանրապետության մարզերում 40 խոշոր մշակութային  միջոցառման իրականացում,

բ. երեխաների շրջանում մշակութային ժառանգության հասանելիության բարձրացման նպատակով տարբեր տարիքային խմբերի  համար  5 թանգարանում նոր  մոտեցում- ներով   ցուցադրական հարթակների  ստեղծում,

5) 2017 թվականի ընթացքում՝

ա.  թանգարանների վիրտուալ (նաև բջջային) տեղեկատվական համակարգերի ստեղ- ծում,

բ. շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ունակությունների զար- գացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում, երաժշտական գործիք- ների  շրջանառու հիմնադրամն առնվազն 70 գործիքով համալրում, երաժշտական և արվեստի դպրոցների համար հայալեզու 20 անվանում ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և տպագրում,

գ. օտարերկրյա պետություններում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված առնվազն 90 մշակութային միջոցառման իրականացում,

դ. պետական աջակցությամբ իրականացվող 40 ծրագրի  միջոցով ազգային մշա- կույթի հանրահռչակում, հանրության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված նպատակային 10 ծրագրի  իրականացում։

ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

1)  տարածքային  համաչափ  զարգացման   համատեքստում  երիտասարդական   ծրագրերի էական   ավելացում  մարզերում,  ինչպես    նաև   երիտասարդության  հիմնախնդիրների լուծման գործընթացներում մարզային երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացում.

2) ոչ   ֆորմալ   կրթության՝  որպես   երիտասարդության  շրջանում  առկա   գործազրկության կրճատման  արդյունավետ գործիքի   ճանաչելիությանն ուղղված աշխատանքների իրա- կանացում.

3)  միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման և երիտասարդների շարժունակության խթանում.

4)  վեց ամսվա  ընթացքում՝

ա.  Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառում- ներին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մասնակցության ապահովման նոր ֆինանսական մեխանիզմների ստեղծում,

բ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  մասսայական տարածման վերաբերյալ ազգա- յին ծրագրի  մշակում.

5) 2017  թվականին  ֆիզիկական  կուլտուրայի  և  սպորտի   մասսայականացման    նպա- տակով  հինգ  նոր խոշոր նպատակային ծրագրերի ներդրում` ուղղված տարիքային բոլոր խմբերին։

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

1)  երկրաշարժի հետևանքով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնա- կարանային ապահովման պետական աջակցության ծրագրի  շարունակական իրա- կանացում, 2017 թվականին Գյումրի քաղաքում ծրագրի  ավարտ.

2) քաղաքաշինական խոշոր  համալիրների ներդրումային ծրագրերի մշակում և ներկա- յացում միջազգային ներդրումային ցուցահանդեսներում.

3) եռամսյա ժամկետում քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների ստացման էլեկտրո- նային համակարգի ամբողջական գործարկում.

4) 6 ամսվա  ընթացքում՝

ա. քաղաքաշինության ոլորտում պետական և համայնքային բյուջեների հաշվին  իրա- կանացվող շինարարական աշխատանքների գնագոյացման սկզբունքները ձևա- վորող   բաղադրիչների արդիականացում,

բ. Հայաստանի Հանրապետության մարզերում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող՝   բնակելի և հասարակական նշանակության կիսա- կառույցների հետագա օգտագործմանն ուղղված առաջարկությունների մշակում.

5) 2017-2021 թվականների ընթացքում հանրապետության բնակավայրերի գլխավոր հատա- կագծերով ապահովելու խնդրի  ամբողջական լուծում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}