Օդանավում Samsung Galaxy Note 7 սմարթֆոնից ծուխ է դուրս եկել
Ճապոնական Կանսայ օդանավակայանում օդանավի վայրէջք կատարելօու ժամանակ ուղևորներից մեկի Samsung Galaxy Note 7 հեռախոսի մարտկոցից ծուխ է դուրս եկել։ Սա Ճապոնիայում առաջին նման դեպքն է, «РИА Новости»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը։
Այդ մոդելի հեռախոսը եղել է օտարերկրացու մոտ։ Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը արգելել է այդ մոդելի հեռախոսները բարձրացնել օդանավ և այդ պատճառով էլ անվտանգության ծառայությունը ուղևորին խնդրել է հանձնել հեռախոսը։
Երբ քաղաքացին փորձել է հանել մարտկոցը, այն սկսել է ծխալ։ Անվտանգության ծառայողն ու ուղևորը չեն տուժել։ Հեռախոսն առգրավվել է, և տրանսպորտի նախարարությունը հետաքննություն է սկսել իրականացնել։
Լրատվամիջոցը նշում է, որ ավելի վաղ միջազգային մի շարք խոշոր ավիաընկերություններ, ինչպիսին են՝ Singapour Airlines-ը, Finnair-ը, Aeromexico-ն և Interjet-ը, Egypt Air-ը, արգելել էին ուղևորներին իրենց հետ օդանավ բերել Samsung Galaxy Note 7 մոդելի հեռախոսներ։
Նշվում է նաև, որ Galaxy Note 7-ի վաճառքն սկսվել է օգոստոսի 19-ին, իսկ արդեն սեպտեմբերի սկզբին հայտարարվեց միջազգային շուկայից 2,5 միլիոն այդ հեռախոսների հետկանչ այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ դրանք այրվում են լիցքավորման ժամանակ։
Samsung-ը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է այդ սմարթֆոնների արտադրությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ