Կուրտուան՝ «Ռեալի» տրանսֆերային առաջնահերթություն
Լոնդոնյան «Չելսիի» և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Թիբո Կուրտուան հայտնվել է մադրիդյան «Ռեալի» տեսադաշտում։ Նշենք, որ «Արքայական ակումբն» ամռանը փորձել է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Հեայի տրանսֆերը, սակայն ապարդյուն։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, այժմ մադրիդցիներն իրենց ուշադրությունը բևեռել են տաղանդաշատ մեկ այլ դարպասապահի՝ 24-ամյա Թիբո Կուրտուայի վրա, ով հանդես է գալիս «Չելսիում», սակայն դեմ չէ՝ հեռանալու Անգլիայից։
Հարկ է նշել, որ Կուրտուան իսպանական Պրիմերայում խաղալու փորձ արդեն ունի. 2011-2014 թթ. նա վարձավճարով հանդես է եկել մադրիդյան «Ատլետիկոյում»։
Ենթադրվում է, որ Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահը կհամաձայնվի տեղափոխվել «Ռեալ», եթե վերջինս ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում լավ առաջարկ ներկայացնի։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ