Ուկրաինացի ազգայնականները թույլ չեն տվել Նաստյա և Պոտապ Կամենսկիներին ելույթ ունենալ
Ուկրաինական Խմելնիցկի քաղաքաում ուկրաինացի հայտնի երգիչ կատարողներ Պոտապ և Նաստյա Կամենսկիների համերգը հետաձգել են այն բանից հետո, երբ ազգայնականները սկսել են ծխացող նյութեր նետել բեմի ուղղությամբ ու ոստիկանների հետ վեճ հրահրել։ Այդ մասին ուկրաինական լրատվամիջոցներին վկայակոչելով գրում է «РИА Новости» գործակալությունը։
Ըստ աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, մի մասնավոր ժամանցային կենտրոնում, որտեղ հարյուրից ավելի անձ է հավաքված եղել՝ «Աջ սեկտորի», համաուկրաինական «Ազատություն» շարժման կողմնակիցներ։ Համերգը սկսելուց առաջ ազգայնականները սկսել են ձվեր, ծխացող նյութեր։
Բացի այդ, ներկաների ու ոստիկանության աշխատակիցների միջև է վեճ առաջացել, ինչի հետևանքով երկու ոստիկան դիմել են բուժօգնության։ Տարածքային ոստիկանությունը կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսել և, ըստ աղբյուրի, հնարավոր է խուլիգանության հայտանիշներով քրեական գործ հարուցվի։
Առայժմ ձերբակալվածներ չկան։
Ժամանցային հաստատության սեփականատեր Վիկտոր Վիկարչուկը հայտարարել է, որ այդ ակցիան «լավ պլանավորված հրահրում էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին