Սվիտոլինա. «Կուզնեցովայի հետ խաղից առաջ ինձ սպառնացել են»
Ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան հայտարարել է, որ Կրեմլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Սվետլանա Կուզնեցովայի հետ հանդիպումից առաջ իրեն սպառնացել են։ Հիշեցնենք, որ այդ խաղում հաղթել է ռուս թենիսիստուհին։
«Եթե անկեղծ, այս մրցաշարը հոգեբանորեն շատ ծանր է ինձ համար։ Հանդիպման նախօրեին վատ հաղորդագրություններ ստացա, ինչ-որ սպառնալիքներ, եթե հաղթեմ։ Չգիտեմ՝ ինչու,- Սվիտոլինայի խոսքերը մեջբերել է է sport-express.ru-ն։- Լինում են, իհարկե, մարդիկ, ովքեր զբաղվում են խաղադրույքներով։ Դա արդեն չափազանց էր։ Ես մարդ ունեմ, ով զբաղվում է նման հաղորդագրություններով, բայց նա պարզապես չէր հասցրել ջնջել դրանք։ Ես չգիտեմ, թե ովքեր են այդ մարդիկ։ Մրցաշարը կազմակերպվել է բարձր մակարդակով, բայց ես չգիտեմ՝ արդյոք հաջորդ մրցաշրջանում կվերադառնա՞մ Մոսկվա։
Սովորաբար պարտությունից հետո այդպիսի բաներ լինում են, բայց հանդիպումից առաջ երբեք չէին եղել։ Դեռ իմ առաջին մամուլի ասուլիսից առաջ նույնպես հաղորդագրություններ կային։ Այս ամենը, իհարկե, կապված է քաղաքականության հետ։ Ես չեմ մտածում, որ մեղավոր եմ ինչ-որ բանում։ Այդպիսի սպառնալիքներից հետո հոգեբանորեն շատ դժվար է։ Ես կորտ եմ մտնում թենիս խաղալու համար, և ինձ համար գլխավոր խնդիրը լավ խաղ ցուցադրելն ու հաղթելն է։
Խաղից հետո բոլորն են նման հաղորդարգրություններ ստանում, բայց դրանք արդեն չեն հետաքրքրում, որովհետև արդյունքն առկա է։ Բայց եթե մարդիկ գրում են, թե գիտեն՝ որտեղ եմ ապրում, որ հյուրանոցում... Ծանր է»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ