Ֆրանսիայում բողոքի են դուրս եկել ոստիկանները
Մեծ թվով ոստիկաններ հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայի ոստիկանության կենտրոնական վարչության շանքի մոտ բողքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով բավականաչափ տեխնիկա տրամադրել իրենց սեփական պաշտպանության համար։
«РИА Новости» գործակալության փոխանցմամբ, ոստիկանների կողմից նման ակցիաներ անցկացվել են նաև Կալում, Տուլուզում, Լիոնում, Նիսում ու այլ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ բողոքի ակցիաներին մասնակցել է երեք հազարից ավելի ոստիկան։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ըստ աղբյուրի, հայտարարել է, որ կհանդիպի բողոքող ոստիկաններին և կլսի նրանց դժգոհությունները։
Նա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է այդ խնդրին ու խոստացել մյուս շաբաթվա սկզբին կազմակերպել հանդիպում իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ, քննարկել խնդիրը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ