Հայտնի է աշխարհի 2018 թ. առաջնության խորհրդանիշը. հաղթեց գայլը
«Զաբիվակա» անունով գայլն ընտրվել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի 2018 թ. ֆուտբոլի առաջնության խորհրդանիշ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Հաղթած գայլը հավաքել է ձայների 52,8 տոկոսը: Եզրափակչում մրցում էին գալյը, կատուն և վագրը: Քվեարկության մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 23-ին: Խորհրդանիշերի հեղինակները գեղարվեստական համալսարանների ուսանողներ են:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի 2018 թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Հանդիպումները կկայանան Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Ռուսաստանն առաջին անգամ է հյուրընկալում խոշոր այս ստուգատեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին