Ֆրանկ դե Բուր. «Դա իմ «Ինտերը» չէր»
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրն «Ատալանտայի» հետ «A» սերիայի 9-րդ տուրի խաղում 1։2 հաշվով կրած պարտությունից հետո նշել է, որ իր թիմը լավ է անցկացրել երկրորդ խաղակեսը։ Նրա խոսքերով՝ թիմը մրցաշարային աղյուսակում իրավիճակը շտկել կարող է միայն այն դեպքում, եթե խաղա հենց այդպես։ Միլանյան թիմն անընդմեջ 3 պարտությունից հետո զբաղեցնում է 14-րդ տեղն առաջնությունում։
«Մենք գիտեինք, որ Բերգամոյում խաղալը միշտ դժվար է,- դե Բուրի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Առաջին խաղակեսում խաղադաշտում միայն «Ատալանտան» էր, դա իմ «Ինտերը» չէր։ Ես չգիտեմ, թե ինչ էր կատարվում։ Երկրորդ կեսում շատ ավելի լավ խաղացինք, տնօրինում էինք խաղադաշտում։
Վատ է, որ այսպիսի մեծ ակումբը զիջում է անընդմեջ 3 խաղում։ Սակայն ես կարծում եմ, որ կարող ենք շտկել դրությունը, եթե խաղանք այնպես, ինչպես այսօրվա հանդիպման երկրորդ խաղակեսում»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ