Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,59%-ով՝ հասնելով 50, 55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,46%-ով՝ հասնելով բարելի համար 51,54 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին