Լ. Ալավերդյան. Ամենաանվտանգ վիճակում են նրանք, ում մենք այսքան որսում ենք
Սա ոչ թե կառավարության ծրագիր էր, այլ քայլերի ու միջոցառումների հաջորդականություն. Լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը դա նորմալ համարեց:
«Երբ տնտեսությունը բառիս բուն իմաստով կոլապսի մեջ է, պետք են ամենօրյա, ամենժամյա օպերատիվ աշխատանքներ: Էս իշխանությունները, Հանրապետական կուսակցությունը հասկացան, որ նավը խորտակվում է, որի մեջ իրենք էլ են»,-ասաց նա:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ խոստումները մարդկանց չեն հետաքրքրում, նրանք ցանկանում են իրենց մաշկի վրա զգալ առաջընթացը:
Նա նշեց, մարդիկ չեն կարող միանգամից հավատալ վարչապետին, ի տարբերություն նախորդների, կառավարության այս ղեկավարի կողմից կատարված քայլեր են տեսեl.«Ոչ մեկ չի կարողացել կպնել օրինակ Սուրիկ Խաչատրյանի նման մարդուն, Կարեն Կարապետյանը եկել է, մի քանի օր հետո Խաչատրյանը հրաժարական է տվել»:
ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը չի համարում, որ նավի մեջ գտնվողները նույն վտանգի մեջ են:
«Ամենաանվտանգ վիճակում են հենց նրանք, ում մենք այսքան որսում ենք»,-ասաց նա:
Ասուլիսի խոսքի մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ