Բիլ Գեյթսը վստահ է, որ փախստականները կարող են օգուտ բերել եվրոպական հասարակությանը
«Փախստականները կարող են առավելություն լինել: Նրանք կարող են ինտեգրվել Եվրոպայում, նրանցից շատերը տաղանդ, ընդունակություններ ունեն: Եթե նրանց լավ հնարավորություններ տրամադրվեն, այդ ﬕգրանտները կարող են օգուտ բերել հասարակությանը»,- Microsoſt կորպորացիայի հիﬓադիր Բիլ Գեյթսն իր կարծիքին Է հայտնել Europe1 ֆրանսիական ռադիոկայանին:
«ՏԱՍՍ» ռուսական գործակալությունը, մեջբերելով, գրում է, որ նախօրեին համագործակցության համաձայնագիր Է ստորագրվել Ֆրանսիայի զարգացման գործակալության և Բիլ ու Մելինդա Գեյթսերի (Bill & Melinda Gates Foundation) բարեգործական հիﬓադրաﬕ ﬕջև: Միգրացիայի ﬕջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալների համաձայն, հոկտեմբերի 16-ի դրությամբ Եվրոպա Է ժամանել 318 հազար 816 մարդ:
Միգրանտների ու փախստականների հիﬓական հոսքն ընդունել են Հունաստանը (168 հազար 689 մարդ) և Իտալիան (145 հազար 128 մարդ):
Այս տարվա մարտին Բիլ Գեյթսը՝ 75 մլրդ դոլար կարողությամբ, հերթական անգամ Forbes հանդեսի կողﬕց ճանաչվել Է աշխարհի աﬔնահարուստ մարդը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին