Միքայել Մելքումյանն առաջարկում է տնտեսական համաներում հայտարարել
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է հանրապետությունում տնտեսական համաներում հայտարարել:
Ինչպես այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց պատգամավորը, Հայաստանում այսօր տնտեսական, ինչպես նաև սոցիալական առումով «լավ օրեր» չեն, այդ մասին է վկայում նաև պաշտոնական վիճակագրությունը:
«Ինչպես տնտեսական ակտիվության ցուցանիշն է հուլիսի սկսած շարունակում նվազել, այնպես էլ հավաքագրվող հարկերի ծավալներն են թերակատարվում: Իհարկե սա լավ չէ, սակայն ժամանակին որոշակի լուծումներ առաջարկում ենք, որպեսզի մեղմացվի այդ իրավիճակը»,- ասաց պատգամավորը:
Մասնավորապես, ըստ նրա, համաներման վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է տույժ ու տուգանքների հետ կապված հստակ հարկային և տնտեսական համաներում հայտարարել:
«Երբ ընդունվում են նոր Հարկային օրենսգրքեր, նշանակում է, որ նոր խաղի կանոններ պետք է սահմանվեն: Տնտեսական նոր խաղի կանոններ սահմանելուց առաջ պետք է դաշտը կարգավորենք ու առկա տույժ-տուգանքները համաներման ենթարկենք»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը:
Հաջորդ խնդիրը վերաբերում է մենաշնորհներին:
«Օրինակ, եթե այսօր բենզինը, բանանը, ցիտրուսը ներկրում է 3-4 սուբյեկտ, 10 օրվա ընթացքում ցույց տվեք, որ այդ ապրանքները սկսել են ներկրել 13 կամ 24 ընկերություն: Պարզ բան է, նման բան չկա, որ նստենք, մտածենք, հասկականք` կբերեն, թե չեն բերի: Բայց քանի որ մարդիկ վստահություն չունեն ու ինչքան էլ ասեն, որ ազատ է, պետք է պետությունն ինքը նախաձեռնի, աջակցի և ցույց տա, որ իսկապես մարդիկ կարող են ապրանք ներկրել»,- նշեց Միքայել Մելքումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին