Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Լոնդոնի և Նյու-Յորքի բորսաների էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի գները նվազում են:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0․10 %-ով՝ հասնելով 50.47 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0.23 %-ով՝ հասնելով բարելի համար 51.34 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին