«Բորուսիան» «Ռեալին» տեղեկացրել է, որ Օբամեյանգի տրանսֆերն արժե 78 մլն եվրո
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մադրիդյան «Ռեալին» տեղեկացրել է, թե որքան արժե թիմի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը։
Հոկտեմբերի սկզբին հաղորդվել է, որ Օբամեյանգն ու դորտմունդյան ակումբի ղեկավարությունը սկզբունքային համաձայնության են հանգել, որ ֆուտբոլիստն ամռանը կփոխի ակումբային գրանցումը։
Ինքը՝ գաբոնցին, երբեք չի թաքցրել, որ երազում է հայտնվել «Ռեալում», իսկ մամուլում ավելի ու ավելի հաճախ են լուրեր հայտնվում, որ «Արքայական ակումբի» ղեկավարությունը նույնպես ցանկանում է գնել այդ խաղացողի տրանսֆերը։
«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոսահիմ Վացկեն վերջերս հայտարարել է, որ եթե նույնիսկ առաջարկ ստանան «Ռեալից», պարտադիր չէ, որ Օբամեյանգը հեռանա։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, «Բորուսիան» «Ռեալին» տեղեկացրել է, որ եթե ակումբն իրատեսորեն ցանկանում է հրավիրել Օբամեյանգին, պետք է նրա համար վճարի 78 մլն եվրո։
27-ամյա հարձակվողի պոտենցիալ տեղափոխությանը կարող է խանգարել միայն ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքը, որի համաձայն՝ մադրիդցիներին արգելված է նոր խաղացողների հայտավորել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին