Չեչնիայի մշակույթի նախարարությունը կհետևի հարսանիքներին
Չեչնիայի մշակույթի նախարարությունը ստեղծում է հատուկ աշխատանքային խմբեր, որոնք հետևելու են ազգային ավանդույթներին համապատասխան ՝ հարսանեկան արարողությունների անցկացմանը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, աշխատանքային խմբերի անդամները մասնակցելու են հասարակական վայրերում անցկացվող հարսանիքներին և հետևելու են, որ դրանք համապատասխանեն ազգային ավանդույթների պահանջներին:
Եթե հանկարծ խմբի ներկայացուցիչները նկատեն հագուստի կամ պարի անհամապատասխանություն ազգային մենթալիտետի հետ, ապա կընդհատեն միջոցառումը:
Մոտ մեկ տարի առաջ էլ Գրոզնիի քաղաքապետը արգելել էր հարսանիքների ժամանակ խմել ու կրակել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին